«Փոքրիկ իշխանի» ապակյա արձան, ափսե և զարդատուփ․ Փաշինյանը նվերներ է ստացել օտարերկրյա գործընկերներից

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ամիս հինգ թանկարժեք նվեր է հաշվառել ԿԿՀ, որոնք ստացել է մայիս-հունիս ամիսներին։ Համաձայն ԿԿՀ ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի»՝ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն Թավրիզի նկարազարդ գորգ է նվիրել՝ դեկորատիվ շրջանակի մեջ։ Նվերի արժեքը 502 000 դրամ է։ Փաշինյանն այն ստացել է Իրանի պաշտոնական պատվիրակության Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։  

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դիմիտրիուից Փաշինյանը հունական պատմությունից ոգեշնչված դեկորատիվ ափսե է նվեր ստացել՝ «Իլիաս Լալաունիս» ապրանքանիշին պատկանող (925 հարգի արծաթ և բրոնզ)։ Ափսեի առաջամասում պատկերված է արև, իսկ արևի ներքևի հատվածում գրված է Cyprus Aeterna: Փաշինյանը նվերը ստացել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պատվիրակության հյուրընկալության ժամանակ։ Նվերի արժեքը 42 800 դրամ է։ 

Ֆրանսիայի հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փաշինյանին Sèvres ապրանքանիշի ճենապակյա կլոր զարդատուփ է նվիրել։ Այն ոսկեգույն զարդանախշով է և պատրաստված է 24 կարատանոց ոսկուց՝ Sèvres-ի կապույտ ֆոնի վրա: Արժեքը 336 000 դրամ է։ Ֆրանսայի արտաքին գործերի նախարարը զարդատուփը նվիրել է Հայաստան կատարած այցի ժամանակ։

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը Հայաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետին «Neamedia» ապրանքանիշի Փոքրիկ Իշխանի ապակյա, թափանցիկ արձան է նվիրել։ Արձանը ստեղծվել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ժառանգների հետ համագործակցությամբ և աջակցությամբ։ Նվերի արժեքը 46 000 դրամ է։ 

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն Նիկոլ Փաշինյանին «Քվևրի՝ խաղողի ողկույզով» բրոնզե արձանիկ է նվիրել՝ վանակատե հիմքի վրա։ Խաղողի ողկույզները պատրաստված են ավենտուրից։ Արձանիկի արժեքը 353 հազար դրամ է։  

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

Անի Թամրազյան