ԱՍՀ նախարարության հարցուպատասխանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը հարցուպատասխան է հրապարակել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։

Հարցուպատասխանը՝ ստորև․

Հարց 1։ Եթե հավաստագրի իրացումից հետո կա դրական մնացորդ, կարո՞ղ եմ այդ գումարով ձեռք բերել կահույք կամ կենցաղային տեխնիկա։

Պատասխան։ Այո՛, դրական մնացորդը կարող է օգտագործվել նաև կահույք և կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար։ Դրական մնացորդի չափի վերաբերյալ Էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող կահույքի և տեխնիկայի (ցանկը կհրապարակվի առաջիկայում) հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։ Կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը կարող եք ուղղել Ձեր դրական մնացորդից մինչև 2 մլն դրամ, որն ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով կավելանա 400 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը։

Հարց 2։ Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ տուն եմ ձեռք բերել Էջմիածին քաղաքում, որն ընդգրկված է եղել 3 մլն սահմանաչափով բնակավայրերի ցանկում։ Իրականացված փոփոխություններով՝ այժմ այդ քաղաքն ընդգրկվել է 4 մլն դրամ նախատեսող բնակավայրերի ցանկում։ Այս դեպքում՝ արդյոք կարող եմ օգտագործել գումարի տարբերությունը։

Պատասխան։ Այո՛, տվյալ դեպքում հավաստագրով նախատեսված աջակցության տարբերությունը կդիտարկվի իբրև դրական մնացորդ և կուղղվի՝ ըստ իրացման ուղղությունների։

Հարց 3։ Արդյոք կարող եմ հավաստագրի շրջանակում ինձ հասանելիք ամբողջ գումարն ուղղել կառուցապատման համար նախատեսված հողամասի ձեռքբերմանը։

Պատասխան։ Ո՛չ, քանի որ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի արժեքը չի կարող գերազանցել 4 մլն դրամը, ինչպես նաև հասանելիք աջակցության չափի և հողամասի արժեքի տարբերությունը չի կարող պակաս լինել հասանելիք աջակցության չափի 80%-ից։

Հարց 4։ Հավաստագրի շրջանակում արդյոք կարող եմ կառուցել անհատական բնակելի տուն՝ առանց լիցենզավորված շինարարական կազմակերպության։

Պատասխան։ Այո՛, եթե շինարարությունն իրականացվի Քաղաքաշինության կոմիտեի կողմից նախապես հաստատված և կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։

Հարց 5։ Եթե ծրագրի շահառու եմ․ կարո՞ղ եմ օգտվել այլ բնակարանային ապահովման ծրագրերից և տուն ձեռք բերել, օրինակ՝ միավորելով երկու ծրագրերի շրջանակում տրամադրված աջակցությունները։

Պատասխան։ Այո՛, կարող եք օգտվել բնակարանային ապահովման այլ միջոցառումներից ևս, եթե դրանք բավարարում են տվյալ ծրագրի հիմնական պայմաններին։