Օվերչուկի նամակը հասել է Մհեր Գրիգորյանին․ ինչ է սպասվում ՀՀ-ին ԵՏՄ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստացել է ռուս գործընկերոջ՝ Ալեքսեյ Օվերչուկի նամակը։ Երկու շաբաթ առաջ էր Օվերչուկը հայտարարել, որ Մոսկվան Երևանին ուղղված դիմում է պատրաստում՝ ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵՏՄ-ի կանոնների հակասության մասին։ Փոխվարչապետի գրասենյակից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ երկու օր առաջ հայտնել էին, որ Ռուսաստանից նամակ չեն ստացել։ Գրիգորյանի գրասենյակից այսօր բանավոր փոխանցեցին, որ արդեն ստացել և ուսումնասիրում են ռուս պաշտոնյայի գրությունը։

Քանի դեռ ՀՀ-ի պաշտոնական պատասխանը չկա, ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի, դժվար է ասել՝ ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են հետևել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմից արդեն իսկ սահմանափակումների որոշ դրսևորումներ են նկատվում՝ կոնյակի, ծաղկի արտահանման, այսօր նաև՝ հեղուկ գազի ներմուծման դժվարությունների տեսքով։ Ռուսական կողմի այս քայլերում տնտեսագետը և՛ քաղաքական, և՛ տնտեսական գործոններ է նկատում։

«Եթե քաղաքական հարցեր չլինեին, ես կարծում եմ՝ նմանօրինակ խնդիրները, եթե նույնիսկ տնտեսական դաշտում են, շատ արագ կլուծվեին և պակաս հնչեղություն կունենային։ Քաղաքական իրողությունները մենք պատերացնում ենք, գիտենք»,-Factor TV-ի հետ զրույցում նշեց Քթոյանը։

Մինչ նամակ ուղարկելն Օվերչուկն ասել էր՝ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից սննդամթերքի հավաստագրման որոշ կանոններ նշանակում են, որ դրա պահանջներին չհամապատասխանող ապրանքները կարող են մուտք գործել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկա։

Նախքան Ռուսաստանի փոխվարչապետի այս հայտարարությունը «Ռոսսելխոզնադզորն» էր Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին գրությամբ զգուշացնել, որ կարող են հունիսի 16-ից արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Ըստ ռուսական կողմի՝ երրորդ երկրներից Հայաստան ծաղիկ է ներմուծվում, որոնք հայկական սերտիֆիկատներով արտահանվում են Ռուսաստան։ ՍԱՏՄ-ն պարզաբանեց, որ երրորրդ երկրից մեր հանրապետություն ներմուծվող և այստեղից դեպի ՌԴ ծաղկի արտահանում չկա։ Բայց դա խնդիրը չլուծեց, այս օրերին ՀՀ-ում ծաղկի աճեցմամբ զբաղվող ջերմոցատերերն անլուծելի խնդրի առաջ են։ Նրանք ստիպված ծաղիկները թափում են, քանի որ շատ դժվարացել է  Ռուսաստան արտահանելը։

Տնտեսագետ Աղասի Թավադյանն ընդգծում  է՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող որոշ ապրանքներ իսկապես որակական խնդիրներ կարող են ունենալ, բայց այս հարցում ամեն ինչ քաղաքական հարաբերություններով է պայմանավորված։

Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵՏՄ-ին հնարավոր չէ․ հերթական անգամ օրերս կրկնել էր Օվերչուկը՝ թվարկելով այն ռիսկերը, որոնք, ըստ նրա, կարող են առաջանել, եթե ՀՀ-ն լքի ԵՏՄ-ն։ ՌԴ փոխվարչապետի համոզմամբ՝ Մոսկվայից Երևան ուղիղ չվերթները կդադարեն, ՀՆԱ-ի և զբոսաշրջության ծավալները կկրճատվեն։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը չի կարծում, թե կհայտնվենք ճգնաժամային իրավիճակում, եթե բանը հասնի ԵՏՄ-ից դուրս գալուն։

Տնտեսագետ Աղասի Թավադյանն էլ շեշտում է՝ անկախ հնչող քաղաքական հայտարարություններից՝ այս պահին Հայաստան-ԵՄ և ՀՀ- ԵՏՄ տնտեսական հարաբերությունները թվերի տեսքով այլ պատկեր ունեն։ Նրա խոսքով՝ 7 տարվա ընթացքում Հայաստանից դեպի ԵՏՄ արտահանումն ավելի քան  5 անգամ աճել է, իսկ ԵՄ-ի ուղղությամբ՝ 10 տոկոսով կրճատվել։

Վերջերս Հայաստան էր այցելել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: ԵՄ բարձր ներկայացուցիչն Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այստեղ է հստակ ուղերձով։ Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա: Կալասը նշեց, որ Հայաստանի հետ նոր գործընկերության օրակարգում է նաև տնտեսական զարգացումը։ ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 270 մլն եվրո «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում 2024-2027 թվականների համար: Ե՞րբ ՀՀ-ն կարող է հասնել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալուն․ այս հարցի պատասխանը պաշտոնյաններն այս պահին չունեն, բայց պարզ է մի բան․ թե՛ Մոսկվայից, թե՛ Երևանից պարբերաբար հնչում է նույն միտքը՝ ՀՀ-ն չի կարող միաժամանակ լինել ԵՏՄ-ում և ԵՄ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան