Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրով 3 հազարից ավելի մարդ արդեն գործնականում աջակցություն է ստանում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հանրապետությունում  ընթացիկ տարվա փետրվարի 1-ից մեկնարկած անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում արդեն կա 4400 հաստատված դիմում, որից 3300-ը գործնականում օգտվում են ծրագրից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը տեղեկացրեց, որ  ծրագրի վրա արդեն ծախսվել է 398 մլն դրամ։

«Այս ընթացքում ընդհանուր առմամբ 14 հազար 757 դիմում ենք ստացել, որոնց մի մասը կրկնվող են։ Շատերն էլ մերժվել են, որովհետև բավարար չափով իրազեկված չեն ու չհամապատասխանելով ծրագրի պահանջներին, միևնույն է դիմում են։ Ծրագրի շահառու կարող են լինել այն քաղաքացիները, որոնք ունեն 3 տարուց ոչ պակաս վաղեմության անհուսալի վարկեր, դրանց մայր գումարը չի գերազնացում 1 մլն դրամը և ամենակարևորը քաղաքացին պետք է լինի աշխատող։ Ինչպես գիտեք, շահառուի աշխատավարձի եկամտահարկն  է ուղղվում վարկի մայր գումարի մարմանը, հետևաբար աշխատանք ունենալը պարտադիր է»,-ասաց Արմեն Մարգարյանը։

Ծրագրի պարտադիր պահանջներից շահառուի աշխատանք ունենալու հանգամանքը ուղղակի կամ անուղղակի նպաստում է նրանց զբաղվածության օրինական դաշտ վերադառնալուն։ Քանի որ քիչ չեն դեպքերը, երբ վարկային խնդիրներ ունեցող քաղաքացին կամ չգրանցված աշխատող է լինում կամ եթե գրանցվում է, ապա շատ քիչ աշխատավարձով, որպեսզի ԴԱՀԿ-ն ամբողջ վաստակածը չգանձի։ Արմեն Մարգարյանը նշեց, որ այս ընթացքում ծրագրի շահառու դառնալով պայմանավորված, աշխատանքի նոր ընդունվել է 1000 մարդ։ Ծրագրի շահառու դառնալով քաղաքացիները նաև որոշակի շահեկան իրավիճակում են հայտնվում տույժ տուգանքների հարցում։

«Ծրագրի շահառուին պետք է օգնենք տույժ, տուգանքների հարցում։ Կա հստակ պայմանավորվածություն, որ բանկը, ֆինանսական կազմակերպությունը պարտավորվում է 80 տոկոսի չափով վերացնել վարկի տույժ, տուգանքները։ Շահառուն այն 20 տոկոսը պետք է մարի»,-ասաց Արմեն Մարգարյանը։

Վերջերս փոփոխություն է կատարվել պահանջներից մեկում։ Նախկինում նշվում էր, որ պետք է դիտարկվեն լիցենզավորված կազմակերպություններից ստացած վարկերը։ Այժմ դիտարկվելու են նաև այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք գտնվում են լուծարման փուլում։ Եթե քաղաքացիները վարկեր ունեն այդ կազմակերպություններում, միևնույն է կարող են դիմել։ Արմեն Մարգարյանը տեղեկացրեց, որ լուծարվող 4 կազմակերպությունների հետ արդեն կնքվել են համապատասխան պայմանագրեր։

Ծրագրի շահառու դառնալու համար քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։ Շահառու դառնալուց հետո քաղաքացիները աջակցություն կստանան 24 ամիս։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակնկալում է պոտենցիալ շահառուների ակտիվ մասնակցություն։