Իրաքի հյուսիսում սկսվել է PKK-ի զինաթափման գործընթացը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն (PKK) այսօր Հյուսիսային Իրաքի քրդական Սուլեյմանիե շրջանում անցկացնելու է խորհրդանշական զինաթափման արարողություն, որը, ենթադրվում է, կնշանավորի Թուրքիայի դեմ 40-ամյա զինված հակամարտության ավարտը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ PKK-ի առաջին խմբի զինթափման գործընթացն արդեն ընթանում է։ Այն տեղի է ունենում Չեսանե քարանձավում։

Սպասվում է, որ արարողության տեսագրությունը հրապարակվելու են ավելի ուշ։

Երեկ երեկոյան Թուրքիայի Դիարբեքիրից այստեղ է մեկնել «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության կողմից կազմված շուրջ 140 հոգուց բաղկացած խումբը, որոնց թվում են քաղաքական գործիչներ, մտավորականներ, մարդու իրավունքների պաշտպաններ և լրագրողներ։

Խումբը կեսգիշերից հետո ժամանել է Էրբիլ, որին դիմավորել են Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (KRG) պաշտոնյաները։

Զինաթափման արարողությանը ներկա են Սուլեյմանիեի նահանգապետ Հևալ Աբու Բաքրը, Իրաքի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի ներքին գործերի նախարարության բրիգադի գեներալ Թարիք Ահմեդը և այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK)՝ զինված հակամարտությունից դուրս գալու խորհրդանշական մեկնարկը նշող արարողությունն ուղիղ եթերով չի հեռարձակվի, այն փակ կլինի մամուլի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի