50 միլիոն եվրո՝ «Հայաստան-դիմակայուն Սյունիք» ծրագրի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

Կառավարության անդամներն այսօրվա նիստում հավանություն տվեցին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայն Ֆինանսական համաձայնագրի՝  ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50 միլիոն եվրո վարկային միջոց, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է  համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներից թույլատրելի չէ իրականացնել։

«Ծրագրի նպատակն է թիրախային աջակցություն տրամադրել Սյունիքում բազմաոլորտային ներդրումներ կատարելու միջոցով՝ անդրադառնալով վերջին հակամարտությունների հետևանքներին: Այն կներառի Սյունիքի  մարզի տարբեր համայնքներ, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից, կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք կա՛մ հյուրընկալում են տեղահանված մարդկանց, կա՛մ իրենք են վերականգնվում հակամարտության հետևանքով կրած վնասներից: Ծրագրի շրջանակում կապահովվի արդյունավետ տեխնիկական աջակցություն և կվերահսկվի  ենթածրագրերի իրականացումն ու մոնիթորինգը, որոնք նպատակաուղղված կլինեն ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում՝ համայնքի դիմակայունությունը և տնտեսական վերականգնումը խթանելու համար»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Փաստաթղթից տեղեկանում ենք, որ ծրագրի ավարտի ժամկետ է նախատեսվում Ֆինանսական  համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան