Armenia meatfood-ի երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արմ միթ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ Armenia Meatfood), «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա պրեմիում» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։

«Ըստ լաբորատոր արդյունքների՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք» արտադրատեսակի նմուշը (արտադրված՝ 22․06․2025)՝ «բորբոսասնկեր, ախտածին ա/թ սալմոնելաներ», «Վետչինա պրեմիում» արտադրատեսակի նմուշը (արտադրված 29․06․2025)՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա պրեմիում» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: «Արմ միթ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: