ՀԷՑ-ի պետականացման գործընթացը կրում է բացահայտ անօրինական բնույթ. ՀԱԿ հայտարարությունը

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ` նշելով, որ այն կրում է բացահայտ անօրինական բնույթ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացման գործընթացը, որը կոպտորեն ոտնահարում է սեփականության իրավունքը, խախտում է օրենքի գերակայության սկզբունքները և բացահայտ քաղաքական բռնաճնշումների ակնհայտ դրսևորում է։

ՀԷՑ-ի պետականացումը, որը կատարվում է առանց սեփականատերերի հետ բանակցությունների, արդար փոխհատուցման և օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, խախտում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, որն երաշխավորում է սեփականության անձեռնմխելիությունը։ Իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրին։ Սա ոչ միայն սպառնում է ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» հոլդինգի օրինական շահերին, այլև խարխլում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի վստահելիությունը։

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը կրում է բացահայտ անօրինական բնույթ։ 2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովի կողմից ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ընդունված, և հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մեղսակից թողտվությամբ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները դիկտատորական իշխանությամբ «ժամանակավոր կառավարիչ» նշանակելու հակասահմանադրական լիազորություններ են շնորհում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), չեն ապահովում գործընթացի թափանցիկություն և չեն սահմանում փոխհատուցման արդար մեխանիզմներ։ Ավելին, ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի վերաբերյալ որոշումներ կայացնելու մեխանիզմը, այսպիսով, դուռ է բացում կամայական ինքնիրավչության համար՝ առանց ընկերության կողմից լիցենզիայի պայմանների խախտման օբյեկտիվ ապացույցների։ Սա ի ցույց է դնում օրենքի ընտրովի կիրառման և պետական մարմինների կողմից իրավական չարաշահումների գնալու մտադրությունը։

Իշխանությունների կողմից ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական բռնաճնշումների իրական պատճառը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ նրա ցուցաբերված աջակցությունն է, իսկ մեղադրանքն առաջադրելու համար առիթ է հանդիսացել մի հրապարակային հայտարարություն, որն անօրինական որեւէ դրույթ չի պարունակում։
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում.

Իրավապահ մարմիններին և դատական համակարգին՝ անհապաղ վերանայել ՀԷՑ-ի պետականացման գործընթացը և ապահովել սեփականության իրավունքի պաշտպանությունը։

Հայաստանի քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը՝ միանալ սեփականության իրավունքի, օրենքի գերակայության, խոսքի և կրոնական ազատությունների պաշտպանության պայքարին։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ՀԷՑ-ի պետականացումը ոչ միայն տնտեսական վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, այլև խարխլում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։ Մենք պահանջում ենք դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը»։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀԷՑ-ը շուտով կդառնա պետական․ ԱԺ-ն  ամբողջությամբ ընդունել էր   «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը։

ՀՀ նախագահը հուլիսի 8-ին ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները։