Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
Բոլորը

ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ իշխող կուսակցությունը 62 կողմ ձայնով համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։

Խորհրդարանն այնուհետև քննարկելու է Արթուր Սարգսյանին կալանավորելու Գլխավոր դատախազի միջնորդությունը։

Նշենք, որ Արթուր Սարգսյանը իր ելույթից հետո դուրս էր եկել ԱԺ նիստերի դահլիճից՝ չպատասխանելով պատգամավորների հարցերին։ Նրա վերաբերյալ հարցի քննարկմանը չէին մասնակցում նաև ընդդիմադիր պատգամավորները։

Սարգսյանը հայտարարել էր, որ ամեն ինչ որոշված է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։ Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել էր, որ պատրաստվում է 4 անչափահաս երեխաների, կնոջ հետ գնալ եկեցեցի, մոմ վառել և ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հայտնել էր, որ ըստ միջնորդագրում ներկայացված գաղտնալսումների՝ Արթուր Սարգսյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման և այլ համախոհների հետ քննարկում է կազմակերպչական, պատրաստակամ ցուցարարների հավաքագրելու հարցեր, որ իրենց պատկերացրած սցենարն իրագործեն: Ըստ միջնորդագրի՝ քննարկում են անկարգություններ, խուլիգանություններ՝ ճանապարհները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու սցենար: Ըստ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության՝ պատգամավորը շարժման համախոհների միջոցով հավաքագրել է մարդկանց՝ հարվածային, այսինքն՝ ակտիվ գործողությունների խմբերում ընդգրկելու համար:

Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման ակտիվ մասնակիցներից է: Պայքարին միացել էր սկզբից՝ Տավուշից: Հունիսի 26-ի առավոտյան հայտնի դարձավ, որ խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների, ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Մանրաամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան