ԱԱԾ-ն կգնա՞ Գարեգին Բ-ի հետևից․ Փաշինյանի գրառումը ընդդիմությունը ցուցում է համարում, ՔՊ-ն՝ հերքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
15.02.2026 | 11:10
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
15.02.2026 | 10:52
Եվրոպական 5 երկրներ ՌԴ-ին մեղադրել են Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման համար՝ Նավալնիի մահվան կապակցությամբ
15.02.2026 | 10:49
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 10:38
Վթարային ջրանջատում Կոտայքում
15.02.2026 | 10:13
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ Ճանապարհային դեպարտամնետ
Բոլորը

Իրավապահները կաշկանդված չեն Վաղարշապատում, որտեղ գտնվում է Մայր Աթոռը, որևէ գործողություն կատարել․ այսպիսի շեշտադրմամբ գրառումով Նիկոլ Փաշինյանը սկսեց աշխատանքային շաբաթը։ Վարչապետը կաթողիկոսին և արքեպիսկոպոսներին հերթական անգամ դիմելով աշխարհիկ անուններով՝ կարծիք հայտնեց, թե ենթադրյալ հեղաշրջման սցենարի հարցում Գարեգին Երկրորդը համախոհություն ունի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»,- գրել է Փաշինյանը։

Արդյո՞ք Փաշինյանի այս գրառումն ուղիղ ցուցում է իրավապահներին կաթողիկոսին ազատազրկելու վերաբերյալ։ ՔՊ-ականներից շատերը հակված չէին այս հարցին ուղիղ և բովանդակային պատասխաններ տալ։

Իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վարչապետի գրառումն իրավապահներին ուղղված ցուցում չի համարում։ Նա հիշեցնում է Աջապահյանի դեպքը, նրա գործողությունները գնահատում որպես «Մայր Աթոռում թաքնվել» և վարչապետի գրառումը հիմնավորում այդ համատեքստում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշում է՝ եթե ցուցում չէ իրավապահներին, ապա ինչո՞ւ է Փաշինյանը հիշել անցած-գնացած միջադեպը։

Բագրատ Գալստանյանին վերաբերող քրեական վարույթի շրջանակում պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ եկած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է հետաքրքրվում՝ որևէ գործողություն իրականացվելո՞ւ է Վեհափառի դեմ։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում չի բացառում, որ իշխանությունը նաև կաթողիկոսին կազատազրկի, սակայն վստահ է՝ հեռացնել չի կարող։

Փաշինյանի գրառման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռից։ Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը փոխանցեց, որ մեկնաբանություն չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան