Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել է իրեն սպանելու փորձի մեջ

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե Իսրայելը, որն անցյալ ամիս 12-օրյա պատերազմ մղեց Իրանի հետ, փորձել է սպանել իրեն։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Նրանք փորձել են, այո՛։ Նրանք գործել են, բայց ձախողվել։ Իմ դեմ մահափորձի հետևում կանգնած չէր Միացյալ Նահանգները։ Դա Իսրայելն էր։ Ես հանդիպման էի, նրանք փորձել են ռմբակոծել այն տարածքը, որտեղ մենք անցկացնում էինք այդ հանդիպումը»,- ասել է Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նա կարծում է, որ Իսրայելը փորձել է սպանել իրեն։

Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել՝ նման մեղադրանքները որակելով որպես իսրայելական քարոզչություն։

«Մենք երբեք չենք ձգտել, չենք ձգտում և չենք ձգտի միջուկային զենք ստեղծել։ Սա Գերագույն առաջնորդի կողմից տրված հրաման և ֆեթվա է, որը ստուգվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ մեր լիակատար համագործակցության արդյունքում»,- ասել է Փեզեշքիանը։

Նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է 1992 թվականից ի վեր Իրանի մասին կեղծ իմիջ ստեղծելու մեջ։

«Նեթանյահուն փորձել է ամերիկացի նախագահների մեջ սերմանել այն սուտը, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ունենալ։ Այս կեղծ պատկերը և մոլորությունը, որն արմատավորվել է ամերիկացի պաշտոնյաների և որոշում կայացնողների մտքերում, Նեթանյահուի և Իսրայելի ռեժիմի կողմից մշակված դիվային ծրագրերի արդյունք են»,- ասել է Իրանի նախագահը։

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցություններին, նա ասել է. «Մենք որևէ խնդիր չունենք բանակցությունների հետ կապված։ Սակայն սիոնիստական ​​ռեժիմի կողմից տարածաշրջանին և մեր երկրին հասցված աղետները իրավիճակը դարձրել են կրիտիկական»։

Փեզեշքիանը պայմաններ է առաջադրել երկխոսության վերսկսման համար։

«Մենք հույս ունենք, որ այս ճգնաժամը հաղթահարելուց հետո կրկին կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Իհարկե, սա պահանջում է մեկ պայման՝ վստահություն երկխոսության գործընթացի նկատմամբ։ Երկխոսության ընթացքում սիոնիստական ​​ռեժիմին չպետք է թույլատրվի կրկին հարձակվել և պատերազմի կրակը վառել»,- հայտարարել է նա։

«Մահ Ամերիկային» կարգախոսի մասին էլ Փեզեշքիանն ասել է. «Այս կարգախոսը նշանակում է՝ «մահ հանցագործությանը», «մահ սպանությանը», «մահ կոտորածին աջակցելուն» և «մահ այն քաղաքականությանը», որը տարածաշրջանը դարձնում է անապահով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի