Ինչ տեսք ունի Օհանյանին վերագրվող 125 մլն դրամանոց ամառանոցը. Վարդապետյանի միջնորդագրերը՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Գլխավոր դատախազն այսօր միանգամից երկու պատգամավորի՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդագրեր ներկայացրեց խորհրդարանին։ Նիստին Օհանյանը ներկա չէր, բայց դա քննարկումը հետաձգելու պատճառ չդարձավ։ 

Օհանյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ խախտվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ  սահմանադրական օրենքը։

«Հուլիսի 1-ին ԱԺ նախագահին իմ կողմից ուղարկվել է գրություն՝ առ այն, որ չեմ կարող ներկա լինել ԱԺ արտահերթ նիստին, քանի որ հունիսի 27-ից վերականգնողական կենտրոնում ստանում եմ վերականգնողական բուժում, և այն դեռ ընթացքի մեջ է․ գրությանը կցվել է բուժհաստատության տեղեկանքը»,- գրել է Օհանյանը։

Ընդդիմությունը հայտարարեց, որ դեռ օրեր առաջ է Սիմոնյանը հիշատակել Օհանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթի ստացման մասին, ԱԺ նախագահն էլ իր հերթին շեշտեց՝ դա 10 օր առաջ էր։ Ի վերջո, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին՝ բոյկոտում են նիստը և լքեցին դահլիճը։ Գլխավոր դատախազը սկսեց Սեյրան Օհանյանի մասով միջնորդագրի ներկայացումը։

76 էջից բաղկացած միջնորդագիրը վերաբերում է Սևանա լճին ափամերձ Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքին և դրանց վրա կառուցված շինություններին։ Դատախազությունը պնդում է՝ Սեյրան Օհանյանը զավթել է հողատարածքը, առանց կառուցապատման իրավունքի կառուցվել են 125 միլիոն 394 հազար դրամ արժեքով շենք-շինություններ։ Այս գումարը, ըստ իրավապահ կառույցի, զգալիորեն գերազանցում է Օհանյանի և նրա ընտանիքի անդամների օրինական եկամուտները, այդ պատճառով դրանց հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելուն օրինական տեսք տալու նպատակով ապահովել է իր հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին:

Ավելին, ըստ Վարդապետյանի՝ ավելի քան 5 տարի տարածքի պահպանությունն իրականացրել է Ռազմական ոստիկանությունը՝ պետբյուջեի միջոցների հաշվին։ Գործով հարցաքննվել է Սեյրան Օհանյանը։

Ավելի քան 21 րոպե միջնորդագիրն ընթերցելուց հետո Վարդապետյանը պատասխանեց դահլիճում մնացած ներկա և նախկին ՔՊ-ականների հարցերին, ինչից հետո սկսվեց Օհանյանի հետ փոխկապակցված մյուս վարույթի՝ Արծվիկ Մինասյանի մասով միջնորդագրի ներկայացումը։ Նրա քննության ժամանակ արդեն ներկա էր ընդդիմությունը. հարց բարձրացվեց՝ ինչո՞ւ հիմա ակտիվացան իրավապահ մարմինները։

Ընդդիմության գնահատմամբ՝ սա իրավական գործընթաց չէ։ Ավելի քան 20 րոպե ելույթ ունեցավ նաև Մինասյանը՝ անդրադառնալով Վարդապետյանի մեղադրանքներին։ Նրա խոսքով՝ ցավ է ապրում այս ամենն իր հասցեին լսելու համար։

Շուրջ 6 ժամ տևած նիստն ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված․ գրանցված՝ հատկապես ընդդիմադիր պատգամավորները դեռ շատ հարցեր ունեին դատախազին։ 

Հաջորդ շաբաթ կշարունակվի ոչ միայն Մինասյանին վերաբերող միջնորդագրի քննարկումը, այլև կսկսվի «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու համաձայնություն տալու մասին միջնորդագրի ներկայացումը։ Պատգամավորը մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու ու իշխանությունը յուրացնելու հոդվածներով: Ըստ Գլխավոր դատախազության միջնորդագրի՝ Արթուր Սարգսյանը, Բագրատ Գալստանյանն ու ևս մի խումբ անձինք ահաբեկչություն էին պլանավորել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան