Աշոտ Հովակիմյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ ու քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր
Քաղաքականություն
16.10.2018 | 12:20Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։ Հատուկ անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին և անցկացման ժամկետներին: