ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրենը քննարկել են 2019-2021թթ. փուլի ոլորտային ծրագրերը

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին, ով Հայաստանում էր գտնվում Երևանում նույն օրերին անցկացվող  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցության շրջանակում. տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական վարչությունից:

ԱԳ փոխնախարար Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Թեյլորը հանգամանալիորեն քննարկեցին Եվրոպայի խորհրդի և Եվրամիության հետ համատեղ իրականացվող «Գործընկերություն լավ կառավարման համար» ծրագրի առաջին փուլի՝ 2015-2018թթ. արդյունքները և հաջորդ՝ 2019-2021թթ. փուլի ոլորտային ծրագրերը, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով ԱլԳ բրյուսելյան գագաթաժողովի շրջանակներում ընդունված «20 թիրախային արդյունքներ մինչև 2020թ.» փաստաթուղթը։

Անդրադառնալով «Գործընկերություն լավ կառավարման համար» 2019-2021թթ. ոլորտային ծրագրերին՝ Նազարյանն արժևորել է դրանք՝ միտված ՀՀ նոր կառավարության նախաձեռնած շրջադարձային բարեփոխումներին։

Ողջունելով հաջորդ եռամյա փուլի ոլորտային գերակայությունները, որոնց թվում են դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց իրավունքների և խտրականության դեմ պայքարի ծրագրերը՝ զրուցակիցները միաժամանակ կարևորեցին դրանց հավասարաչափ բաշխվածությունն՝ ըստ ազգային և տարածաշրջանային բաղադրիչների։

Նույն օրը Երևանում ՀՀ իրավասու գերատեսչությունների և մարմինների պատասխանատուների և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Գործընկերություն լավ կառավարման համար» միջգերատեսչական ամենամյա նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2015-2018թթ. Հայաստանում իրագործված ծրագրերը և քննարկվեցին 2019-2021թթ. նախատեսված գերակա ուղղությունները։