ՌԴ Քննչական կոմիտեն սպանության մեղադրանք է առաջադրել Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիներին

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն սպանության մեղադրանք է առաջադրել վեց ադրբեջանցու, որոնք մի քանի օր առաջ ձերբակալվել էին Եկատերինբուրգում։ Current time-ի փոխանցմամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կատարված սպանության, վարձու սպանության և վարձու սպանության փորձի հոդվածներով (ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մաս, 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 105-րդ հոդվածի 2-րդ մաս): Բոլոր վեցն էլ կալանավորվել են։

«Մեղադրյալներից մեկը տեղում մանրամասն ցուցմունքներ է տվել հանցագործությունների հանգամանքների վերաբերյալ։ Նա նաև բացահայտել է իր հանցակիցներին»,- ասվում է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի հայտարարության մեջ։

Գործով մեղադրյալների թվում են՝ Մազահիր Սաֆարովը, Ակիֆ Սաֆարովը, Այազ Սաֆարովը, Ախլիման Գյանջիևը, Շահին Լալաևը, Բաքիր Սաֆարովը։ Քննչական կոմիտեն ընդգծել է, որ գործով բոլոր մեղադրյալներն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։

Քննությունը կարծում է, որ տղամարդիկ ներգրավված են եղել 2001 թվականին Ադրբեջանի քաղաքացի Յունուս Փաշաևի սպանության, 2010 թվականին Ֆեհրուզ Շիրինովի սպանության փորձի և 2011 թվականին Իքրամ Հաջիևի սպանության գործում։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Եվս երեք մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Բաքուն պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ձերբակալվածները ՌԴ քաղաքացիներ են։

Ադրբեջանն արդեն ստացել է մահացածների մարմինները։ Ադրբեջանական կողմի դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ երկու ձերբակալվածներն էլ մահացել են հետտրավմատիկ շոկի, բազմակի արյունազեղումների և կոտրվածքների պատճառով։ Ռուսաստանը պնդում է, որ նրանք մահացել են սրտի անբավարարությունից:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ձերբակալել Ռուսաստանի քաղաքացիների։ Ադրբեջանի ՆԳ նախարարությունը Բաքվում ձերբակալել է ութ ռուսաստանցու՝ կազմակերպված հանցավոր խմբավորումներին մասնակցելու, Իրանից թմրանյութերի տարանցման, առցանց թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության կասկածանքով։ Դատարանը նրանց կալանավորել է 4 ամսով։ Ձերբակալվել են նաև ռուսական լրատվամիջոցների մի քանի աշխատակիցներ՝ RT-ի և Sputnik Ադրբեջանի, վերջինիս երկու աշխատակիցներ նույնպես կալանավորվել են 4 ամսով։ Բաքվում Ռուսաստանի հյուպատոսությունը հայտարարել է, որ հյուպատոսին թույլ չեն տվել տեսակցել ձերբակալվածներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի