Ինչ պետք է իմանան ուղևորափոխադրողները Վրաստան մեկնելիս. այսօրվանից նոր կանոններ են գործում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Այսօրվանից հայ-վրացական սահմանը հատելու համար նոր կանոններ կգործեն։  Նոր փոփոխությունը վերաբերում է միայն առևտրային ուղևորափոխադրումներին։  

Ուղևորափոխադրողներն այսօրվանից հատուկ ձևաթուղթ պետք է լրացնեն, որը   սահմանվել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակում։ 

Factor TV-ին ահազանգած քաղաքացիներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, առավոտյան դժգոհեց, որ արդեն քանի օր է՝ ձևաթուղթը լրացնելու հետ կապված դժվարություններ կան։ Նրա խոսքով՝ կեսգիշերին ուղևորափոխադրում իրականացնող մեքենաներ են հատել հայ-վրացական սահմանը, սակայն հսկիչ փաստաթուղթ չեն ունեցել, իսկ սահմանապահները նման փաստաթուղթ չեն պահանջել, սակայն այսօր չգիտեն՝ ինչ կլինի, եթե փաստաթուղթ չունենան։ Մեր զրուցակիցը նշեց, որ խնդիր չեն տեսնում հսկիչ փաստաթղթի պարտադիր պահանջի հետ, սակայն պահանջը դեռ ուժի մեջ չմտած՝ նման տեխնիկակական խնդիրներն ավելորդ բարդություններ են ստեղծում։

Factor TV-ն ևս փորձել է լրացնել ձևաթուղթը։ Առավոտյան մենք ևս բախվեցինք տեխնիկական դժվարությունների։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Factor TV-ին հաստատեցին՝ ֆայլն ունի տեխնիկական խնդիրներ, շտկումներ են կատարվում։ Ավելի ուշ խնդիրը կարգավորվել է։ 

Հսկիչ փաստաթուղթը լրացնում են 6 և ավելի նստատեղ ունեցող բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները։ Այս թիվը ներառում է նաև վարորդի նստատեղը։

Նախարարությունից հայտնում են՝ հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագիր տարբերակը վարորդը պետք է պարտադիր ներկայացնի վերահսկող մարմիններին։ 

Սովորական քաղաքացիները, որոնք պլանավորում են ընտանեկան հանգիստ անցկացնել հարևան երկրում և սեփական տրանսպորտային միջոցով են Հայաստանից մեկնում Վրաստան, ձևաթուղթը լրացնելու կարիք չունեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան