Փաշինյանի 5-օրյա «հայհոյադուլը»․ Ֆեյսբուքի կանոննե՞րն են ստիպել վարչապետին փոխել բառապաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
16.07.2026 | 20:45
Նոր միլիոններ՝ ՀԿԵ-ին․ ներդրումների հարցը շարունակում է մնալ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:30
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
Բոլորը

Այսօրվանից սկսված առաջիկա 5 օրերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, հայհոյադուլ է հայտարարել։ Հունիսի 28-ի կեսգիշերին մոտ ֆեյսբուքյան գրառմամբ վարչապետն ընդդիմախոսներին առաջարկեց, այսպես ասած, հրադադար վերցնել։

«Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա»,- գրել է նա։ 

Իսկ ինչո՞ւ տևական ժամանակ ոչ նորմատիվ խոսույթով գրառումներ անող Փաշինյանը որոշեց «վետո» դնել ինքն իր վրա։ Որոշեց կրթվե՞լ․ իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը համաձայն չէ լրագրողի այս ձևակերպման հետ։

Փաշինյանը և Աննա Հակոբյանը տևական ժամանակ բավական կոշտ, հաճախ՝ վիրավորական և հայհոյախառն գրառումներ էին կատարում, հատկապես, բարձրաստիճան հոգևորականների, ինչպես նաև իրենց քննադատող պաշտոնյաների հասցեին։ Սա քննադատությունների տեղիք է տվել թե՛ սոցցանցերում, թե՛ ընդդիմության շրջանում։

Եվ մինչ Փաշինյանն առաջարկում է հահոյախոսությունից ու վիրավորանքներից 5-օրյա արձակուրդ վերցնել, ԽԱՊԿ ղեկավարը շեշտում է՝ ոչ թե դադար է պետք, այլ իսպառ բացառել այդ խոսույթը։

Արդյո՞ք Փաշինյանի հրադադարը պայմանավորված է Facebook-ի կողմից վարչապետի  գրառումներից մեկը հեռացնելով։ Գրառումն արվել էր հունիսի 17-ին․ ըստ ամենայնի, կա՛մ օգտատերերի բողոքներից հետո, կա՛մ Meta-ն իր կանոններով  արգելված բառեր է գտել։ Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ ԽԱՊԿ նախագահը չի բացառում, որ դա կարող էր լինել պատճառը։

Փաշինյանը, սակայն, երեկ ակնարկեց՝ հրադադարը տևական չի լինի։ Նոր գրառմամբ վարչապետը հայտարարեց՝ իր կողմնակիցների ու ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքը չի հանդուրժելու։

«Կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք, արձագանքելու եմ նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքեմ հարգանքով»,- նշել է նա։

Փաշինյանը սեփական գրառման մեջ հարց է բարձրացնում՝ պատի՞ժ սահմանենք ծանր վիրավորանքի համար, և ինքն էլ պատասխանում, որ ժամանակին դա էլ փորձեցին, բայց անօգուտ։ Քաղհասարակությունը խնդրի լուծման ավելի պարզ քայլ է առաջարկում․ իսկ, գուցե, պարզապես չհայհոյել և չվիրավորե՞լ միմյանց, այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլև առաջինը հենց երկրի վարչապետին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան