Փոփոխություն է նախատեսվում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում

Լուրեր

04.07.2026 | 04:45
ԱԱ-2026. Մեսիի գոլն ու Արգենտինայի ծանր հաղթանակը լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 01:22
ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
Բոլորը

Առաջարկվում է սահմանել, որ նախագծերի ընդունմամբ կարող են լինել նաեւ թվային վարորդական վկայական եւ թվային հաշվառման վկայագիր: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը` առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելով ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով․ հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Զեկուցողը նշել է, որ այդ փաստաթղթերը կարող են գոյություն ունենալ նաեւ թվային տվյալների բազայում:

Փոխնախարարը հայտնել է, որ փաթեթի ընդունման դեպքում առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից:

Առաջարկվում է սահմանել, որ եթե պարեկային ծառայության աշխատակիցը կարողանում է նույնականացնել վարորդին, ապա այդ պարագայում չի կիրառվելու վարչական այն իրավախախտումը, որը նախատեսված է օրենսգրքով, այն է՝ վարորդական վկայականն իր մոտ չունենալը: Եթե պարեկային ծառայության աշխատակիցը նույնականացնում է անձին եւ հաստատվում է, որ անձն ունի վարելու իրավունք, ապա այդ վարչական իրավախախտումը չի կիրառվի:

Առաջարկվում է սահմանել եւս մեկ կարգավորում, ըստ որի՝ անձը վճարի դիմաց կարող է ստանալ արագացված ծառայություններ: Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 30.000-45.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Վահագն Ալեքսանյանը: