Իշխանության՝ «Խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
Բոլորը

«Իշխանության նախաձեռնած «Խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում և՛ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ և՛ իշխանությունն օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` Կառավարությունը երկիրը վերածել է բռնատիրության, որտեղ մարդկանց առաջարկվում է կա՛մ ենթարկվել իշխանության գծած խաղի կանոններին, կա՛մ ազատազրկվել։

«Թեև օրվա թնջուկի կենտրոնում ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն ակնհայտորեն այս ամենն ուղիղ կապ ունի իշխանության՝ Մայր Աթոռի դեմ հրահրած անարժանապատիվ պատերազմին և նրա սատարման դիրքերից հանդես եկողներին: Ավելին՝ սա միայն Սամվել Կարապետյանին վերաբերող հարց չէ, այստեղ Կարապետյանի ֆիգուրը որպես անվիճելի հեղինակություն առաջին պլան է բերվում մյուսներին ազդանշան ուղարկելու առ այն, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելու, ազատությունից զրկելու կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնի»,- տեսակետ հայտնեց Աբրահամյանը։

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան պետականացնել ՀԷՑ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան