Թռնեք օդ, իջնեք ցած, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է․ Աննա Գրիգորյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀԷՑ-ի խլման գործընթացը առաջարկում եք քննել 24–ժամյա ռեժիմով, ինչո՞ւմն է հրատապությունը: Եղել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով, և դա հրատապություն է առաջացրել։ Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, ասեք` ինչո՞ւմ է հրատապությունը»,- ԱԺ արտահերթ նիստին ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պաշտոնյան պարզաբանեց, որ նախագծում «ՀԷՑ» և «խլել» բառերը չկան, և օրենսդրական փոփոխությունները վերաբերում են էներգետիկ ոլորտի բարեփոխումներին։

Ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն արձագանքեց` «Եթե հրատապությունն այն է, որ դուք տեսնում եք խնդիրներ ՀԷՑ-ում, հենց երեկ ու այսօ՞ր դա տեսաք, մի ամիս, մի տարի առաջ չէիք տեսնո՞ւմ։ Թռնեք օդ, իջնեք ցած, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է»։

Նշենք, որ խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացումն իրագործելու նպատակով շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները, սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ նպատակն է ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների և օրինական շահերի առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաև ոլորտի գործունեություն կրիտիկական կարևորությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան