Ոտքի վրա քննարկվող օրենք եք բերել, որը կպնելու է քաղաքացու գրպանին․ Գեղամ Մանուկյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
31.07.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
31.07.2026 | 22:00
Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 21:43
Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով
31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է «տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
Բոլորը

«Ռազմավարական մի ոլորտ, որը վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որը կպնելու է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին, ընտանիքին, այդպես ոտքի վրա, 3 ժամյա ռեժիմով բերել, քննարկել մի օրենք, որը վերաբերելու է և՛ ներդրումային ոլորտին, և՛ կառավարման ոլորտին, և՛ նման ռազմավարական նշանակության ոլորտին, ինչպիսին էներգետիկայի ոլորտն է»,- ԱԺ արտահերթ նիստում հարցադրում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, որն ԱԺ-ում ներկայացնում էր ՀԷՑ-ի պետականացումն իրականացնելու նպատակով շրջանառության մեջ դրած օրենսդրական փոփոխությունները։

Ի պատասխան ՏԿԵ փոխնախարարն էլ նշեց, թե քննարկումները կիրականացվեն հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նշենք, որ Կառավարությունը ՀԷՑ-ը պետականացնելու նպատակով շրջանառության մեջ դրած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ 8 էջանոց եզրակացություն է տվել՝ արձանագրելով, որ նախագիծը լրամշակման կարիք ունի։

Անդրադառնալով կառավարության այս եզրակացությանը՝ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը փոխնախարարին հարցրեց․ «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանա՞կ է լրամշակում լինելու, թե ուղղակի օրակարգից հանվելու է, առանձին լրամշակվի և նոր բերվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան