Եկել է 150 դրամ վճարելու ժամանակը․ քաղաքապետարանը տուգանք է առաջարկում, ԱԺ-ն կորոշի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Բոլորը

Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումից վեց ամիս անց քաղաքային իշխանություններն անցնում են վերահսկողության և տույժերի մեխանիզմ ներդնելուն։ Համապատասխան օրենսդրական փաթեթը քննարկվելու է վաղը Ազգային ժողովում։ 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունից օգտվելու համար փոխադրավարձը չվճարելն առաջացնում է տուգանք 10 հազար դրամի չափով։  Միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից օգտվելն առաջացնում է 15 հազար դրամի չափով տուգանք։ Իսկ եթե անձը ունի անսահմանափակ ուղևորությունների փաթեթ, սակայն հասարակական տրանսպորտում այն չի վավերացնում, ապա կսահմանվի 3000 դրամ տուգանք։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ թեև երևանցիների գերակշիռ մեծամասնությունը պատասխանատու է վերաբերվում վճարումներին, կան քաղաքացիներ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունը։

Օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո, քաղաքապետի որոշմամբ, կսահմանվի այն ստորաբաժանումը, որն իրավասու կլինի իրականացնել վերահսկողություն և կիրառել տուգանքներ։ 

Շաբաթներ առաջ Ավինյանը հայտնել էր, որ հանրային տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը։ Այն, որ թերհավաքագրումները շարունակվում են, փաստում են ամենշաբաթյա գործակարգավարական նիստերում հրապարակվող թվերը։ Վճարման գործընթացն ավելի հարմար դարձնելու համար նախատեսվում է մինչև հուլիսի վերջ բոլոր ավտոբուսները կահավորել երկրորդ վալիդատորներով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան