Կալասի այցը տեղի է ունենում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ աննախադեպ ճնշումների պայմաններում․ Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
Բոլորը

«ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասի այցը տեղի է ունենում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ աննախադեպ ճնշումների պայմաններում», – այս մասին ԱԳՆ-ի շենքի դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

Նրա կարծիքով՝ անիմաստ է ՌԴ-ի ներկայությունը մեր երկրում։ Մեհրաբյանը նշեց, որ հենց այդ պատճառով էլ այսօր հնարավոր չէ ՀՀ-ի ԵՄ-ի անդամակցության առաջընթացի մասին խոսելը։ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ հայաստանյան իշխանությունների «կիսաքայլերն էլ նոր հիբրիդային հարձակման թիրախի են վերածվում։

«Այսօր էլ ՌԴ ԱԳ նախարարը միջամտել է մեր երկրի ներքին գործերին, ինչի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է նրան։ Միրզոյանը հենց այդպես էլ կոչեց, որ Մոսկվան միջամտում է ՀՀ-ի ներքին գործերին։ Ժամանակն է, որպեսզի հայտարարություններից բացի նաև շատ գործնական քայլեր լինեն այդ ուղղությամբ, որ ՌԴ-ն մեկընդմիշտ այստեղից դուրս գա»,- ասաց նա։

Հիշեցնենք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են»։ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանն արձագանքելով Լավրովի հայտարարությանը՝ նշել է, որ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ, «պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին»։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն այսօր ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան