Ավելի քան 400 մլն ՀՀ դրամ գնահատված անշարժ գույքերը ոչ իրավաչափ հիմքով դարձել են Ս. Մայրապետյանի սեփականությունը. ՀԿԿ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

2004-2011 թթ. ընթացքում պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ավելի քան 400 մլն ՀՀ դրամ գնահատված անշարժ գույքերը ոչ իրավաչափ հիմքով դուրս են եկել պետության գույքային հաշվեկշռից և դարձել Սամվել Մայրապետյանի սեփականությունը։ Նրան մեղադրանք  ներկայացվել։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2004-2011 թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Ս. Մայրապետյանի հետ, 2006 թվականի հոկտեմբերի 20-ին նրանից որպես սեփականություն ընդունելով 186,48 քառ. մետր մակերես ունեցող՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 13-րդ բնակարանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող 1250 քմ ընդհանուր մակերեսով շենքը և 56 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը ուղիղ վաճառքով օտարելու մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները Ս. Մայրապետյանին պատկանող ՍՊ ընկերության կողմից չկատարելու պայմաններում վերը նշված պաշտոնատար անձը համապատասխան հայցադիմումով դատարան դիմելու ընթացակարգ չի նախաձեռնել: Այն է՝ ընդունել է ժամկետի խախտմամբ ՍՊԸ-ի կողմից ներկայացված հաշվետվությունը, որը չի հավաստել պայմանագրով նախատեսված՝ գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարած լինելու պարտավորությունը և ներդրումներն իբրև կատարված լինելու մասին տեղեկատվություն է տրամադրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, որի հիման վրա ոչ իրավաչափ եղանակով դադարեցվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը:

Հիշյալ արարքով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր չափերով՝ 221.757.000 ՀՀ դրամ գնահատված անշարժ գույքն առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից:

Բացի այդ, նշված պաշտոնատար անձը կրկին նույն շահագրգռվածությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի որոշմամբ Երևանի Աբովյան 8 հասցեում գտնվող 638.2 քառ. մետր տարածքը ուղիղ վաճառքով օտարելու մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները Ս. Մայրապետյանին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերության կողմից չկատարելու պայմաններում համապատասխան հայցադիմումով դատարան դիմելու ընթացակարգ չի նախաձեռնել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 178.464.591 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքն առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։