Անշարժ գույքի ձեռքբերման բացառիկ առաջարկներ սփյուռքի համար․ TOON EXPO-ն Մոսկվայում է

Լուրեր

02.04.2026 | 16:16
Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը կարող է բախվել էներգադեֆիցիտի, եթե չլուծի նոր ԱԷԿ-ի հարցը
02.04.2026 | 16:14
Ռազմիկ Գրիգորյանն ամփոփել է Հայաստանի Մ-19 հավաքականի խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:12
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 16:06
Գրազ եմ գալիս ոսկե մեդալիս վրա․ Արման Ծառուկյանի մրցակից
02.04.2026 | 15:55
Թրամփի՝ Իրանի վերաբերյալ ուղերձից հետո նավթի գներն աճել են
02.04.2026 | 15:47
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Մինասյանին
02.04.2026 | 15:46
Միայն Հայաստանն է կասկածի տակ դնում «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ համագործակցության շարունակումը. ՌԴ փոխվարչապետ
02.04.2026 | 15:45
Իրանը Թրամփի ելույթից հետո խոստանում է «ջախջախիչ հարձակումներ»
02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշորագույն TOON EXPO ցուցահանդեսն արդեն Մոսկվայում է։ Եթե դուք կամ ձեր հարազատները բնակվում եք Ռուսաստանում և ցանկանում եք ձեռք բերել անշարժ գույք Հայաստանում կամ կատարել խելամիտ ներդրում այս ոլորտում, ապա այժմ ունեք այդ հնարավորությունը հատուկ առաջարկներով մինչև հունիսի 29-ը՝ ժամը 20:00-ը։

Տիմիրյազև ցուցահանդեսային կենտրոնում Հայաստանի առաջատար կառուցապատողները, տեղական և միջազգային անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունները, բանկերը և գործակալությունները ներկայացնում են 50 խոշոր նախագիծ։ Գործում են հատուկ առաջարկներ և զեղչեր, տեղի են ունենում արդյունավետ ու անմիջական հանդիպումներ ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տրվում է խորհրդատվություն Ամերիաբանկից և ոլորտի մասնագետներից։

Ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերությունից ընդգծում են՝ այս ամենի նպատակն է ՀՀ անշարժ գույքն ավելի հասանելի դարձնել սփյուռքի համար և հավելյալ ներդրումային հոսք ապահովել ՀՀ տնտեսության մեջ։

Նորակառույց բնակարաններ, առանձնատներ ու ամառանոցներ, ներդրումային ծրագրեր Հայաստանում և դրսում․ Milon Mining-ը առաջարկում է նորակառույց շենքեր և թաունհաուսներ։ Ընկերությունը ցուցահանդեսին ներկայացնում է միանգամից երեք համալիր՝ Milon Hills, Milon Tower և Milon Plaza։ Հաճախորդների համար գործում է 5 տոկոս զեղչ։

APEX GM Developer ընկերությունը ևս ցուցահանդեսին ներկայանում է երեք խոշոր նախագծով՝ 33-րդ թաղամաս, Ամիրյան-Սարյան բնակելի համալիր և Հին Երևան նախագիծ։ Ընկերությունից շեշտում են՝ առաջին անգամ են մասնակցում էքսպոյին, քանի որ այս անգամ այն դուրս է եկել միջազգային շուկա։

Arcada Construction-ը, որը Մոսկվայում անցկացվող TOON EXPO-ին ներկայացնում է երկու բնակելի համալիր՝ Մելքոնյան փողոցում և Դավթաշեն վարչական շրջանում, ինչպես նաև մեկ բիզնես կենտրոն, այցելուներին խոստանում է զեղչեր և հատուկ առաջարկներ։ Ընկերությունը մասնակցել է Big Projects ընկերության կազմակերպած գրեթե բոլոր ցուցահանդեսներին։ Տիմիրյազև կենտրոնում անցկացվող էքսպոյի առաջին օրվա արդյունքներից ևս գոհ են։
Step by Step Group-ը ցուցահանդեսին ներկայացնում է «Շուշի» բնակելի համալիրը, որի վաճառքով զբաղվում է RED Invest Group-ը։ Համալիրը նոր, բազմաֆունկցիոնալ նախագիծ է, որը կառուցվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարևանությամբ։ Մնացել են փոքրաթիվ բնակարաններ, որոնք դեռ չունեն սեփականատերեր, և սա լավ առիթ է ռուսաստանաբնակ հայերի համար մինչև հունիսի 29-ը ներառյալ՝ 10 տոկոս զեղչով դառնալ դրանց սեփականատերը։

Էկոնոմիկայի նախարարությունը ևս անմասն չի մնացել տարվա ամենասպասված էքսպոյին մասնակցելուց։ Ներկայացվում են նախարարության առաջարկած պետական աջակցության և օժանդակության ծրագրերը։

TOON EXPO-ի կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանն ընդգծում է՝ նախորդ չորս Էքսպոներն ունեցել են ավելի քան 60,000 այցելու։ Ամենաշատ վաճառքները գրանցվել են 2024-ին՝ պայմանավորված Երևանում եկամտահարկի վերադարձի սահմանափակումներով։ Մոսկվայում անցկացվող էքսպոն ևս խոստանում է լրացնել նախորդ հաջողված ցուցահանդեսների շարքը։ TOON EXPO MOSCOW 2025՝ ներդրում, որն ավելի է մոտեցնում տանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան