Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ

Լուրեր

13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
Բոլորը

Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների կապակցությամբ, փոխանցում են գերատեսչությունից։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունից հայտնել են, որ ռուսական կողմին «վճռական բողոք» է ներկայացվել հունիսի 27-ին տեղի ունեցած խուզարկությունների կապակցությամբ, որոնց ընթացքում Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են երկու ադրբեջանցու իրենց տներում, մի քանի մարդ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, ևս 9-ը ձերբակալվել է։

Ավելի վաղ Բաքուն հանդես էր եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանին հորդորելով անհապաղ հետաքննություն անցկացնել և կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բռնություն են գործադրել ադրբեջանցիների նկատմամբ:

Ավելի ուշ լրատվամիջոցները գրել են, որ գործողության ընթացքում զոհերի թիվը հասել է 6-ի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն (ՔԿ) և Սվերդլովսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Եկատերինբուրգ քաղաքում իրականացված հատուկ գործողության հետ։

«ՔԿ աշխատակիցները՝ Սվերդլովսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համագործակցությամբ և Ռոսգվարդիայի արագ արձագանքման հատուկ ջոկատի աջակցության միջոցով, իրականացրել են համալիր միջոցառումներ։ Դրանք իրականացվել են Եկատերինբուրգի տարածքում ավելի վաղ կատարված մի շարք հանցագործությունների քննության շրջանակում։ Գործողությունների արդյունքում ձերբակալվել է մի քանի անձ, նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ»,-նշված է պաշտոնական հաղորդագրությունում։

Քննչական գործողությունները շարունակվում են, ստուգվում է ձերբակալվածների առնչությունը ինչպես քննվող, այնպես էլ այլ հանցագործություններին։ Նաև ընդգծվում է, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս փուլում լրացուցիչ տեղեկատվություն չի հրապարակվում։