Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարության շենքից կտեղափոխվեն Մինաս Ավետիսյանի թանգարան

Լուրեր

10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Բոլորը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է թույլատրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող՝ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները տեղափոխել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ի «Մինաս Ավետիսյանի թանգարան» մասնաճյուղ, ինչպես նաև կանոնակարգել որմնանկարների տեղափոխման և գույքային իրավունքների գրանցման գործընթացը։

«Որոշման ընդունումը հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաև հանրության լայն զանգվածների համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով տեսնել որմնանկարները»,- նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Որպես հիմնավորում նշվում է նաև, որ  թանգարանում առկա են նաև բարենպաստ պայմաններ որմնանկարների հետագա պահպանությունն իրականացնելու համար:

Հաղորդվում է, որ վարչապետի հանձնարարությամբ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է Որմնանկարների Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճից ապամոնտաժման, նկարչի թանգարան տեղափոխման, նոր վայրում տեղադրման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստումը։

Հիշեցնենք, որ Մինաս Ավետիսյանի կտավները ՀՀ կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում էին տեղակայվել 2010 թվականին։ Մինչ այդ հիշյալ որմնանկարները գտնվել են Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում։

«Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների համառոտ նկարագրությունը

 

«Հանդիպում» կամ «Աղբյուրի մոտ» որմնանկարին գրված է. «Նվիրվում է 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին»: Միանգամայն հասկանալի է որմնանկարում պատկերված աղբյուրի խորհուրդը. այն նկարչի կողմից ստեղծված երևակայական մի հուշարձան է եղեռնի զոհերի հիշատակին: Կանանց կերպարները լի են տագնապով ու խոր վշտով, տխրությամբ դեպի կորուսյալ երկիր: Մի առիթով նկարիչը ասել է. «Մենք այնքան ենք տեսել ու հուզվել, որ մեր նկարչությունը այլ լինել չէր կարող: Այն կապված է մեր պատմության հետ»:

 

Նույն տրամադրությամբ, սակայն այլ լուծմամբ է նկարիչը մոտենում «Խաչքարի մոտ» կամ «Ողբ Անուշի» որմնանկարին: Կրկին կանացի կերպարներ… Նայելիս, չնայած`պատկերված ողբի ու տխրության տեսարանին ակամայից լցվում ենք երկու զգացողությամբ` մի կողմից հանգստության, մյուս կողմից` ներքին տագնապի: Առանձնակի ուշադրություն է գրավում կոմպոզիցիայի վերջին աջ կերպարը, որն, ասես, միջնադարյան մանրանկարչությունից վերցված սրբի պատկեր լինի: Նկարիչը բազմիցս անդրադարձել այս թեմային թե կտավներում, թե որմնանկարներում: 1972-73թթ. ամանորի գիշերը տեղի ունեցած հրդեհը բազմաթիվ նկարների հետ միասին այրեց նաև «Խաչքարի մոտ» կտավը: Մինասն այս անգամ պատին է վրձնում գրեթե նույն նկարը ասես կանխելով հնարավոր նոր կորուստը: