Ռուս սպան դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների մահվան մասին փաստաթղթի լուսանկարի համար

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Եկատերինբուրգում Կենտրոնական շրջանային ռազմական դատարանը ռուս սպա Եվգենի Ալակաևին դատապարտել է 18 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով պետական ​​դավաճանության և պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկություններ անօրինական կերպով ստանալու մեջ:«Մեմորիալը» հայտնում է, որ զինվորականը ստիպված կլինի առաջին հինգ տարին անցկացնել բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, գրում է The Insider-ը։

Զինծառայողի դեմ գործը հարուցվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթի լուսանկարի պատճառով, որը նա մեսենջերով ուղարկել է իր մորը և ընկերոջը՝ Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու քահանա Կոնստանտին Միրոնովին, որը բնակվում է Իտալիայում։

Քննության վարկածով`փաստաթուղթը պարունակել էր գաղտնի տեղեկատվություն «խաղաղ ժամանակ հատուկ գործողությունների ընթացքում կրած կորուստների» մասին, և, բացի այդ, Ալակաևը, ենթադրաբար, այն ձեռք է բերել խաբեությամբ՝ ասելով, որ լուսանկարում է թուղթը իր վերադասների հանձնարարությամբ։

Ըստ հետաքննության` Ալակաևը Միրոնովի հետ նամակագրության մեջ քննարկել է Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը և իբր փոխանցել է իր ծառայության շնորհիվ իրեն հասանելի տեղեկություններ, «ներառյալ պետական ​​գաղտնիք կազմող և պաշտպանության ոլորտում ծառայողական գաղտնիք կազմող»։

Նշվում է, որ իրենց նամակագրության մեջ նրանք մանրամասն քննարկել են Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը, ռազմական գործողությունների ընթացքը, կորուստները, պատերազմի վերաբերյալ իրենց փորձը և դատապարտել են Ռուսաստանի ղեկավարության քաղաքականությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը սկսել էին ռազմական գործողություններ, որոնք ավարտվեցին Լեռնային Ղարաբաղի գրավմամբ և էթնիկ զտմամբ, որի ընթացքում ամբողջ հայ բնակչությունը ստիպված եղավ լքել տարածաշրջանը։

Սեպտեմբերի 20-ին ադրբեջանական զորքերը կրակ էին բացել ռուս խաղաղապահների մեքենայի վրա՝ սպանելով հինգ մարդու։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, թե որ ռուսներին սխալմամբ են ՝ հայ զինվորների տեղը դնելով։ 2024 թվականի գարնանը ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի