«Ապագա» նախարարների ցուցակ, զենքեր, «հեղաշրջման պլան», ՔԿ-ն՝ խուզարկության արդյունքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն․ Քննչական կոմիտեն լուսանկարներ է հրապարակել այսօր իրականացված խուզարկություններից։

Իրավապահ կառույցից հայտնել են 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և 14 անձի ձերբակալության մասին:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։ Արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր:

Հրապարակված լուսանկարներից մեկում ձեռագիր ցուցակ է, որում, ըստ ՔԿ-ի, նախարարի պաշտոնում նշանակվելիք անձանց անուններ են, եթե հեղաշրջման պլանն իրագործվեր։

Ըստ այդ ցուցակի՝ առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելու էր ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Բագրատ Գալստանյանի աջակից Գևորգ Թամամյանը։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում երկու անձի շուրջ պետք է ընտրությունը կատարվեր։ Առաջինը ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն է, երկրորդը՝ միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը։

Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի տղան՝ Գրիգորի Խաչատուրովը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու արդարադատության նախարարների պաշտոնների դիմաց գրված են արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի, փաստաբան Ռուբեն Մելիքյանի անունները, ԿԳՄՍ նախարարի պաշտոնում՝ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանինը։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում ՏԿԵ նախկին փոխնարար Լիլիա Շուշանյանի, իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եղբայր Ավետիք Քերբյանի անուններն են նշված։ Ֆինանսների նախարարի պաշտոնի դիմաց նշված է Արթուր Անանյանի անունը։

Էկոնոմիկայի, ներքին գործերի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնների մոտ թեկնածուների անվանումներ նշված չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան