Ալիևը Հայաստանին մեղադրել է 2020-ին «Մինգեչաուրի ենթակառուցվածքներին ուղղված հրթիռներ արձակելու» մեջ

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մասնակցել է Մինգեչաուրում էլեկտրակայանի բացման արարողությանը։ Միջոցառումն Ալիևն օգտագործել է որպես առիթ Հայաստանի հասցեին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար։

«Բոլորը հետևում են այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացներին։ Կարելի է ասել, որ մեր շուրջը հակամարտությունները չեն մեղմանում, ընդհակառակը, ի հայտ են գալիս նոր հակամարտության գոտիներ։ Կան բախումներ, պատերազմներ, որոնք հանգեցնում են մեծ աղետների և մարդկային ողբերգությունների։ Մենք նաև շատ լավ գիտենք, թե ինչ է պատերազմը։ Մեր հողերը տարիներ շարունակ օկուպացիայի տակ էին, և Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանը ոչ միայն կրակի տակ էր պահում մեր քաղաքները, գյուղերը և բնակելի տարածքները, այլև, այսպես ասած, չէր մոռանում իր հրթիռներն արձակել նույնիսկ այստեղ՝ դեպի Մինգեչաուր»,- նշել է Ալիևը՝ ասելով, թե  նպատակը էներգետիկ ենթակառուցվածքները կաթվածահար անելն էր։

«Նույնիսկ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից առաջ Հայաստանը, որը դիմում էր մեր դեմ տարբեր մեթոդների, սպառնում էր ռմբակոծել Մինգեչաուրը, ոչնչացնել ամբարտակը և շարքից հանել Մինգեչաուրի էլեկտրակայանը։ Այս տարածքում ընկած արկերն ու հեռահար հրթիռները հստակ ապացույց են։ Սա ագրեսիա էր քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Սա ռազմական հանցագործություն է։ Հայաստանի ռազմական հանցագործությունները սրանով չեն սահմանափակվում»,- ասել է նա՝ Հայաստանին մեղադրելով  ադրբեջանական բնակավայրերը հրետակոծելու մեջ։

«Այս կայանի համար անվան ընտրությունը շատ ժամանակ չպահանջեց։ Առաջարկվող տարբերակներից ես ընտրեցի «Նոյեմբերի 8»-ը, քանի որ սա մեր փառահեղ Հաղթանակի ամսաթիվն է (խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի մասին է) հաղթանակը մեր ժողովրդին, մեր պետությանը սազում է»,- հայտարարել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի