Եթե գործադրի ղեկավարի մակարդակով ցուցում կա, արդարադատություն ակնկալել անհնար է․ Հասմիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
Բոլորը

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Իսկ ինչ է ցույց տալիս պրակտիկան։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանի հետ։

Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրության և օրենքների մակարդակում մենք ունենք դատավորի անկախությունը երաշխավորող ամուր հիմքեր, բայց պրակտիկայում իրավիճակը միանգամայն այլ է, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ սահմանված դրույթները մեկնաբանում և կյանքի կոչում, ինչպես են իշխանության երկու ճյուղերը՝ ի դեմս գործադիր և օրենսդիր իշխանության, ապահովում դատավորի անկախության երաշխիքները, և այստեղ ապահովել ասելով՝ պետք է նկատի ունենալ նաև ձեռնպահ մնալը դատավորի գործունեությանը միջամտելուց, և բնականաբար, ինչպես է դատական իշխանությունը, ի դեմս դատավորների, կարողանում ստեղծել այնպիսի կերպար, որը զերծ կմնա բոլոր տեսակի ազդեցություններից և միջամտություններից»,- ասում է Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որ քննիչը, դատավորը, դատախազը կաշկանդված չլինեն որոշում կայացնելիս, մինչդեռ այսօր վարչապետի մակարդակով այնպիսի գրառումներ են արվում, որոնք կարծես թե կոչ են պարունակում, թե ինչպիսին պետք է լինի գործերի ընթացքը։

«Եթե գործադրի ղեկավարի մակարդակով ցուցում կա, արդարադատություն ակնկալել անհնար է»,- վստահ է Հարությունյանը։

Խոսելով եկեղեցուն աջակցող խոսքից հետո գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու մասին՝ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ գործ ունենք խոսքի ազատության սահմանափակման հետ։

«Ազատ խոսքը սահմանափակվել է և որպես պատիժ՝ ընտրվել կալանքը։ Փաստացի անձը հայտարարություն է անում և անմիջապես՝ 48 ժամ չանցած՝ հայտնվում քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Հարությունյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան