Ծիծեռնակաբերդի խճուղում ամրացման աշխատանքներն ավարտվել են, հարակից հատվածներում ռիսկ առկա է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
24.06.2025 | 11:33Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այնուամենայնիվ, հարակից հատվածներում նույնանման ռիսկ դեռևս առկա է, դրա համար ամբողջությամբ այդ հատվածը չի բացվել, և լուծումներ ենք փնտրում»,- ասաց Ավինյանը։
Ավինյանը նաև հայտնեց, որ Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի կառուցման մրցույթն արդեն կայացել է, այս տարվա ընթացքում կմտնեն շինարարության փուլ, եթե այլ բյուրոկրատական խոչընդոտներ չլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան