Իսրայելը համաձայնել է Իրանի հետ հրադադարի ԱՄՆ առաջարկին

Լուրեր

08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
Բոլորը

Իսրայելը հաստատել է, որ համաձայնել է Իրանի հետ երկկողմանի հրադադարի ԱՄՆ առաջարկին, սակայն «խիստ կարձագանքի» հրադադարի ցանկացած խախտման։

Իսրայել վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ նա հանդիպել է կաբինետի, պաշտպանության նախարարի, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետի և Մոսադի ղեկավարի հետ՝ «տեղեկացնելու համար, որ Իսրայելը հասել է«Առյուծի վերելքը» գործողության բոլոր նպատակներին և մի բան էլ ավելին»։

«Իսրայելը վերացրել է անմիջական գոյության սպառնալիքը՝ թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ հրթիռների հետ կապված», – ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ «Իսրայելի պաշտպանության բանակը լիակատար օդային վերահսկողություն է հաստատել Թեհրանի երկնքի նկատմամբ, լուրջ վնաս է հասցրել ռազմական ղեկավարությանը և ոչնչացրել Իրանի կառավարության տասնյակ կենտրոնական թիրախներ»։

Նաև առաջին անգամ հայտարարվում է, որ սպանվել է միջուկային ոլորտի ևս մեկ ավագ գիտաշխատող։

«Անցած օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը խոշոր հարվածներ է հասցրել Թեհրանի սրտում գտնվող ռեժիմի թիրախներին, վերացրել է հարյուրավոր Բասիջ գործակալների՝ ռեժիմի ճնշման ապարատի, և սպանել է ևս մեկ  միջուկային ոլորտի ավագ գիտաշխատողի», – ասվում է հայտարարության մեջ՝ հավելմամբ․

«Իսրայելը շնորհակալություն է հայտնում նախագահ Թրամփին և Միացյալ Նահանգներին՝ պաշտպանությանը ցուցաբերած աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացմանը մասնակցության համար։ Գործողության նպատակներին հասնելու լույսի ներքո և նախագահ Թրամփի հետ լիովին համակարգմամբ՝ Իսրայելը համաձայնել է նախագահի երկկողմանի հրադադարի առաջարկին»։Նշվում է, որ Իսրայելը «ուժգին կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կողմերի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի