Վրաստանում 3 ընդդիմադիր առաջնորդ դատապարտվել է ազատազրկման

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

«Հզոր Վրաստան» և «Լելո» ընդդիմադիր կուսակցությունների հիմնադիրներն ու առաջնորդները՝ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն, ձերբակալվել են, գրում է Эхо Кавказа-ն։

Ձերբակալությունը տեղի է ունեցել կուսակցության գրասենյակում, որտեղ այդ պահին գտնվել են նրանց կողմնակիցները, այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ և Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր քաղաքական գործիչներին դատապարտել էր ազատազրկման՝ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Դատարանի որոշման համաձայն՝ Խազարաձեն և Ջափարիձեն բանտում կանցկացնեն ութ ամիս։

Այսօր առավոտյան էլ «Փոփոխությունների համար կոալիցիայի» և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն դատապարտվել է յոթ ամսվա ազատազրկման։ Նա արդեն կալանքի տակ է։

Լրատվամիջոցը գրում է, որ խորհրդարանի հանձնաժողովի պաշտոնական նպատակն է հետաքննել նախորդ կառավարության կառավարման տարիներին կատարված հանցագործությունները։ Միևնույն ժամանակ, դրա մանդատը տարածվել է 2012 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Մասնավորապես, հանձնաժողովը քննարկում է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի պատասխանատվության հարցը 2019 թվականին Չորչանա գյուղում ոստիկանական կետ տեղադրելու համար։

Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն կանչվել են խորհրդարանական հանձնաժողովի նիստին բիզնեսի վրա ճնշման գործը քննարկելու համար։

Մասնավորապես, «Մագնատի» ՍՊԸ-ի ղեկավար Ջեմալ Լեոնիձեն պնդում է, որ Խազարաձեի և Ջափարիձեի կողմից հիմնադրված TBC բանկի մասնակցությամբ իրենից անօրինական կերպով իր բիզնեսը խլել են։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի