Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աշխատում է Իրանի դեմ «ավելի մեծ» հարձակումները կանխելու ուղղությամբ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Իսրայելի կամ նրա աջակիցների  կողմից Իրանի դեմ հարձակումները չվերածվեն «ավելի մեծ աղետի»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Daily Sabah-ը։

Անկարայում «Մեմուր-Սեն» պետական ​​ծառայողների արհմիության հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Էրդողանը քննադատել է Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը, որն ընթանում է արդեն 11 օր։

«Թուրքիան երբեք չի արդարացնում Իրանի ինքնիշխանության կամ տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված հարձակումները, անկախ նրանից, թե ում կողմից են դրանք գալիս, և մենք հստակ արտահայտում ենք մեր արձագանքը», – ասել է Էրդողանը։

Կիրակի օրը ԱՄՆ զինված ուժերը ռմբակոծել էին Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտները։

Շաբաթ օրը Ստամբուլում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի  հետ հանդիպման ժամանակ Էրդողանը կոչ էր արել Իրանի և Միացյալ Նահանգների միջև տեխնիկական և ղեկավարության մակարդակով բանակցություններ սկսել լարվածությունը կարգավորելու համար։

Էրդողանը Արաղչիին ասել էր, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը։ Ըստ նրա՝ տարածաշրջանը չի կարող հանդուրժել ևս մեկ պատերազմ և նշել, որ Իսրայելը պետք է «անհապաղ կանգնեցվի»։

Իսրայելաիրանական հակամարտության սկզբից ի վեր Էրդողանը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ առաջարկելով հանդես գալ որպես միջնորդ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման համար։

Իսրայելը և Իրանը օդային մարտերի մեջ են հունիսի 13-ից, երբ Թել Ավիվը անակնկալ հարձակում իրականացրեց Իրանի մի քանի օբյեկտների, այդ թվում՝ ռազմական և միջուկային օբյեկտների վրա, ինչին հաջորդեց Թեհրանի պատասխանը։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ այդ ժամանակվանից ի վեր իրանական հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, կան հարյուրավորներ։ Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իրանում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3500-ը։

Էրդողանը նաև վստահեցրել է, որ իր կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ 86 միլիոն թուրքերի անվտանգությունն ապահովելու համար։

Անցյալ շաբաթ նա հայտարարել էր, որ Թուրքիան պլանավորում է ավելացնել միջին և մեծ հեռահարության հրթիռների արտադրությունը։

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները սրվել են Գազայում իսրայելական ռազմական գործողությունների պատճառով,  որի հետևանքով Էրդողանը դարձել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ամենակոշտ քննադատներից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի