Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, եղբայրն ու ևս երկու անձ ձերբակալվել են
Հասարակություն
23.06.2025 | 17:17
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, վերջինիս եղբայրն ու ևս երկու անձ ձերբակալվել են։ Վարույթը վերաբերում է փողերի լվացմանը։
Ձերբակալված անձանց անունները քննչական կոմիտեից չեն նշում, սակայն հայտնում են․
«ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»:
Արաքս Մամուլյան