ԲԴԽ-ն մերժել է Վարչական վերաքննիչ դատարանի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
Հասարակություն
23.06.2025 | 16:58
Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Ռուստամ Մախմուդյանին, դատավորներ Հրաչյա Այվազյանին և Կարեն Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։
Factor․am-ն ավելի վաղ գրել էր այն մասին, որ գործը վերաբերում է դատական ակտով կիրառված նորմին դատարանի տված մեկնաբանությանը։
Նախագահող դատավորը եղել է Հրաչյա Այվազյանը, իսկ Ռուստամ Մախմուդյանն ու Կարեն Ավետիսյանը եղել են դատական կազմի դատավորներ։