Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը

Լուրեր

10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Բոլորը

Հունգարիան և Սլովակիան Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ դեմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, գրում է Meduza-ն։

«Մենք՝ Սլովակիայի հետ միասին, կանխել ենք պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։ Մենք դա արել ենք, քանի որ այս դեպքում ԵՄ երկրներին, այդ թվում՝ Հունգարիային և Սլովակիային, կարգելվեր գնել ռուսական բնական գազ և էժան ռուսական հում նավթ», – ասել է նա։

Սիյարտոյի խոսքով՝ Հունգարիայի ներկայացուցիչները նաև հստակեցրել են, որ պատրաստ չեն աջակցել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական կամ ռազմական օգնությանը, ինչպես նաև ռազմական գործողություններին։

Նոր փաթեթում առաջարկվում էր ներառել Ռուսաստանի «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ պատժամիջոցները, արդեն իսկ գործող պատժամիջոցները շրջանցող բանկերը և ռուսական ռազմական արդյունաբերությունը: Եվրոպական հանձնաժողովը նաև առաջարկել էր ռուսական նավթի գնի շեմը մեկ բարելի համար 60 դոլարից իջեցնել մինչև 45 դոլարի։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի