Հունաստանի իշխանությունները ադրբեջանցու են ձերբակալել լրտեսության մեղադրանքով

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Հունաստանի իշխանությունները լրտեսության մեղադրանքով կալանավորել են ադրբեջանցու, որը կիրակի օրը ձերբակալվել է Կրետե կղզու հյուսիսարևմտյան ափին գտնվող Սուդա ռազմածովային բազան լուսանկարելիս, հայտնում է հունական Kathimerini-ին։

Աղբյուրները հայտնել են, որ 26-ամյա տղամարդը ձերբակալվել է Ազգային հետախուզական ծառայության (EYP) և Հունաստանի ոստիկանության համատեղ գործողության արդյունքում՝ հավելելով, որ կասկածյալը ծնվել է Ադրբեջանում, բայց ունի լեհական անձնագիր։

Տղամարդը հյուրանոցի համար է ամրագրել հունիսի 18-ին՝ խնդրելով, որ այն լինի Սուդայի ծոցի տեսարանով։  Նրա մոտ հայտնաբերված տեսախցիկից և նոութբուքից հավաքված թվային ապացույցները պարունակում են մոտ 5000 ֆայլ՝ բազա մտնող և դուրս եկող նավերի մասին։ Նույն աղբյուրները հայտնել են, որ կասկածյալը չի ​​համագործակցում իշխանությունների հետ։

Իշխանությունները հետաքննում են նրա հնարավոր կապը մեկ այլ ադրբեջանցու հետ, որը մի քանի օր առաջ ձերբակալվել էր Լիմասոլում, նույնպես լրտեսության կասկածանքով, որը հիմնականում կապված էր բրիտանական ռազմական բազաների հետ։

Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել Կիպրոսում Իսրայելի քաղաքացիների դեմ։

Հարձակումը կանխվել է Կիպրոսի անվտանգության մարմինների կողմից՝ համագործակցելով Իսրայելի անվտանգության ծառայությունների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի