Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Ֆորդոյին, Թեհրանի Էվին բանտին, ԻՀՊԿ-ի մի շարք օբյեկտների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Բոլորը

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իսրայելը նոր հարված է հասցրել Ֆորդոյի օբյեկտին: Այս մասին հայտարարել է Քոմ նահանգի ճգնաժամային կառավարման շտաբի խոսնակը՝ ԱՄՆ-ի կողմից նույն թիրախին հարվածելուց մեկ օր անց, փոխանցում է France 24-ը։ Պաշտոնյան հավելել է, որ տարածքի բնակիչների համար վտանգ չկա։

Իսրայելական օդուժը թիրախավորել է նաև Թեհրանի Էվին բանտի վարչական, անվտանգության և դատարանի հատվածները, որը  Իսլամական Հանրապետությունում համարվում է քաղաքական բռնաճնշումների խորհրդանիշ։

«Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս աննախադեպ ուժով հարվածում է Թեհրանի սրտում գտնվող ռեժիմի թիրախներին և կառավարական ճնշման մարմիններին, այդ թվում՝ Բասիջի շտաբին, քաղբանտարկյալների և ռեժիմի հակառակորդների համար նախատեսված Էվին բանտին, Պաղեստինի հրապարակում գտնվող «Իսրայելի ոչնչացում» ժամացույցին, Հեղափոխական պահապանների կորպուսի  ներքին անվտանգության շտաբին, գաղափարախոսության շտաբին և ռեժիմի այլ թիրախներին», – ասվում է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել  Կացի հայտարարության մեջ։

Հարձակման հետևանքով վիրավորված բանտարկյալների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի պաշտպանության բանակի գնահատականներով Թեհրանում հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  բազմաթիվ զինվորներ։

Իսրայելի բանակը հայտնում է, որ ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Թեհրանում գտնվող Իրանի ներքին անվտանգության ուժերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող շտաբ-բնակարաններին և այլ օբյեկտներին։

Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ հարվածները հասցվել են Թեհրանում գտնվող «Բասիջի» շտաբ-բնակարանին, որը  «ծառայում է որպես ԻՀՊԿ-ի իշխանության հենակետերից մեկը , ի թիվս այլ բաների, պատասխանատու է իսլամական կանոնագրքի կիրառման և այն խախտող քաղաքացիների մասին իշխանություններին հաղորդելու համար»։

Բացի այդ, հարվածները հասցվել են Ալբորզի կորպուսին, որը, ըստ զինվորականների, «պատասխանատու է Թեհրանի նահանգի մի քանի քաղաքներ տարբեր սպառնալիքներից պաշտպանելու և ռեժիմի կայունությունը պահպանելու համար», ինչպես նաև Իրանի ներքին անվտանգության ուժերի հետախուզությանը և ընդհանուր անվտանգության ոստիկանությանը։

«Այս շտաբները կարևոր են թե՛ ռազմական, թե՛ կառավարման առումով, և դրանց հարվածելը վնասում է իրանական ռեժիմի ռազմական կարողություններին», -ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի