Իրանում մահապաժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսելու համար մեղավոր ճանաչված 26-ամյա երիտասարդի

Լուրեր

29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
Բոլորը

Իրանի իշխանությունները երկուշաբթի առավոտյան մահապատժի են ենթարկել Մոհամմադ-Ամին Մահդավի-Շայեստեհ անունով մի երիտասարդի՝ Իսրայելի օգտին  լրտեսության մեղադրանքով, հաղորդում է Iran International-ը։ 26-ամյա տղամարդը ձերբակալվել էր 2023 թվականին։

«Գործի փաստաթղթերի համաձայն՝ նա Մոսադի հետ կապված կիբերցանցի ղեկավարն էր և գիտակցաբար համագործակցել է սիոնիստական ​​ռեժիմի հետախուզության հետ», – հայտարարել է դատական ​​համակարգի մամուլի ծառայությունը։ Նա մեղավոր է ճանաչվել նաև Iran International TV-ի  հետ «սերտ կապեր» ունենալու մեջ։

Iran International-ը հերքում է այս կապը։ «Իրանի մարդու իրավունքներ» ոչ կառավարական կազմակերպությունը անցյալ տարի հայտնել էր, որ նրա դեմ մեղադրանքների թվում են «իսլամական սրբավայրերի վիրավորումը» և «թշնամու հետ համագործակցությունը»։

Նշվում է, որ մահապատիժը կայացվել է խոշտանգումների միջոցով կորզված խոստովանություններից հետո։

Բացի այդ՝ Իրանի ոստիկանությունը Գիլան նահանգում ձերբակալել է 36 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցելու և երկիրը շարունակվող լարվածության պայմաններում անկայունացնելու փորձ կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան։

Գիլանի իրավապահ ուժերի հրամանատար Հոսեյն Հասանպուրը ձերբակալությունները կապել է վերջին օրերին Իրանում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետ։

Նա նշել է, որ ձերբակալվածները մեղադրվում են ապատեղեկատվության տարածման, թշնամական կազմակերպությունների հետ համագործակցության, ռազմական օբյեկտների մոտ անօդաչու թռչող սարքերի շահագործման, հրկիզման, ինքնաշեն պայթուցիկ նյութեր պատրաստելու և ընդդիմադիր խմբավորումների հետ համագործակցելու մեջ։ Նա հավելել է, որ բոլոր անձինք հանձնվել են դատական ​​մարմիններին։

Հաղորդվում է, որ գործողության ընթացքում իշխանությունները նաև առգրավել են մի շարք իրեր, այդ թվում՝ կապի սարքեր, ինքնաշեն պայթուցիկ սարքեր և Starlink արբանյակային ինտերնետ ընդունիչներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի