Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը․ Պապոյան
Տնտեսություն
23.06.2025 | 10:07
Այս տարվա հունիսի 1-ից 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը․ գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։
Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»,- խոստացել է նախարարը։