«Տաշիր պիցցա»-ի երկու մասնաճյուղի գործունեություն կասեցվել է մինչև Սամվել Կարապետյանի շուրջ իրադարձությունները․ իրենք են դիմել ստուգումների համար․ ՍԱՏՄ խոսնակ

Լուրեր

10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
Բոլորը

Տեսչական մարմնից արդեն երեք օր պարբերաբար հայտնում են «Տաշիր պիցցա»-ի տարբեր մասնաճյուղերում ստուգումների ու կասեցումների մասին։  Սննդի կետի 30 մասնաճյուղերից 12-ի գործունեությունն այս պահին կասեցվել է։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Տեսչական մարմնի խոսնակի խոսքով՝ ևս 15 մասնաճյուղում ստուգումներ են իրականացվում, իսկ երեք մասնաճյուղերում ստուգումների արդյունքում սանիտարահիգիենիկ խնդիրներ չեն հայտնաբերվել, սննդամթերքից են նմուշառումներ վերցվել, տրվել լաբորատոր փորձաքննության։

Այս գործընթացը զուգադիպել է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձությունների ու նրա կալանավորման հետ։ Բայց Անուշ Հարությունյանն ասում է՝ կապ փնտրել պետք չէ, քանի որ հենց «Տաշիր պիցցա»-ն է դիմել, որպեսզի ստուգումներ իրականացվեն։ Ընկերության մարքեթինգի բաժնից այսօր մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, բայց լրատվամիջոցներին ավելի վաղ հաստատել էին, որ ստուգումների համար իրենք են դիմել։

Անուշ Հարությունյանը հստակ ժամկետ չմտաբերեց, բայց ասաց, որ ընկերությունից մոտ 15 օր առաջ են դիմել, իրենք էլ Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններից առաջ են սկսել ստուգումները և առաջին կասեցումը եղել է հենց նրա ձերբակալությունից առաջ։ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջում սննդի օբյեկտի կասեցման մասին առաջին հայտարարությունը եղել է հունիսի 11-ին, իսկ Սամվել Կարապետյանի շուրջ իրադարձությունները սկսվեցին հունիսի 17-ին։

«Մենք այս տարի չէիք էլ նախատեսում իրենց մոտ ստուգումներ իրականացնել, քանի որ տարեկան ստուգումների ծրագրում չեն եղել, բողոքներ էլ չկային, որ դրանց հիման վրա ստուգումներ իրականացնեինք։ Իրենք են դիմել, ասել՝ եկեք ստուգեք, տեսեք՝ որտեղ ենք թերացել, ինչ խնդիրներ ունենք։ Երկու-երեք շաբաթ առաջ են դիմել, մենք սկսել ենք, և այս պահին այսպիսի պատկեր ունենք»,- ասաց Հարությունյանը։

«Տաշիր պիցցա»-ում ստուգումներ առաջին անգամ չեն իրականացվում, բայց այս մասշտաբով կասեցումներ առաջին անգամ են։ ՍԱՏՄ խոսնակը ընդգծում է՝ այս ամենը լայն հնչեղություն ստացավ` կապված վերջին իրադարձությունների հետ։ 

«Եթե իրենք դիմած չլինեին, այս ստուգումները չէին լինելու։ Մեկը մյուսով պարզապես համընկել է։ Մենք լավ, շատ նորմալ աշխատել ենք «Տաշիր պիցցա»-ի հետ։ Եղել են դեպքեր, երբ կասեցման կարիք չի եղել, ընկերությունը տուգանվել է, և խնդիրները վերացվել են։ Մենք հավասարության սկզբունքը պահում ենք, ո՞նց կարող ենք խնդիրների պատճառով մեկ այլ կազմակերպության գործունեություն կասեցնել, բայց երբ հերթը հասնի «Տաշիր պիցցա»-ին, ասենք՝ չէ՛, որովհետև հիմա դեպքեր են տեղի ունենում»,- պարզաբանեց ՍԱՏՄ խոսանկը։

Նշենք, որ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին երկու ամսով կալանավորվեց։ Ամեն ինչ սկսվեց Կարապետյանի  հայտարարությունից։ «Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- News.am-ին տված հարցազրույցում նշել էր գործարարը։ 

Սրան հաջորդեցին Փաշինյանի ֆեյսբուքյան կոշտ գրառումը, ապա՝ իրավապահների գործողությունները։ Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։  

Արփի Հակոբյան