AbzasMedia-ի լրագրողներին Բաքվի դատարանը դատապարտել է 7-9 տարվա ազատազրկման

Լուրեր

16.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Բելգիան խուսափեց պարտությունից Եգիպտոսի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:45
«Կրկնակի վանդալիզմ»․ բրոնզագույն սե՞պ հայ-ռուսական հարաբերություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:06
Աջակցում ենք ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարությանը. «Միասնության թևեր»
15.06.2026 | 22:48
Քաղցրավենիքի միջոցով 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով կա մեղադրյալ․ ՔԿ
15.06.2026 | 22:31
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները. ՇՄՆ
15.06.2026 | 22:13
Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար
15.06.2026 | 21:57
Իսպանիայի հավաքականը չհաղթեց աշխարհի առաջնությունների նորեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:45
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.06.2026 | 21:30
Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:17
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
15.06.2026 | 21:14
Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում
15.06.2026 | 21:00
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 20:49
Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
15.06.2026 | 20:38
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` 15 օրում. Սուրենյան
15.06.2026 | 20:28
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի
Բոլորը

Ադրբեջանական  անկախ AbzasMedia գործով  Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է դատավճիռները։Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն դատապարտվել են 9 տարվա ազատազրկման, լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան՝ 8 տարվա, իսկ Abzas Media-ի համակարգող Մուհամմադ Կեկալովը՝ 7 տարի 6 ամսվա ազատազրկման։

Նրանց մեղադրանք էր առաջադրված մի քանի հոդվածներով, այդ թվում՝ մաքսանենգության։ Լրագրողները չէին ընդունում մեղադրանքները և նշում, որ պատժվում են կոռուպցիոն հետաքննությունների և մասնագիտական ​​գործունեության համար։

Abzas Media-ն հիմնականում զբաղվում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ։

Հավելենք, որ 2023 թվականի նոյեմբերի 20-ից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է AbzasMedia-ի 6 աշխատակից, որոնք ներգրավված են կոռուպցիային վերաբերող հետաքննություններում։ Անցյալ տարվա մայիսին նույն գործով ձերբակալվել էր Ֆարիդ Մեհրալիզադեն։ Սկզբում բոլորին մեղադրում էին մաքսանենգության մեջ։ 2024 թվականի օգոստոսին AbzasMedia-ի գործով մեղադրանքները խստացվեցին։

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և կոչ են անում ազատ արձակել լրագրողներին ու հանել նրանց առաջադրված բոլոր մեղադրանքները։

ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերն ավելի վաղ նամակ էր գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և խոր մտահոգություն հայտնել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեի կալանքի վերաբերյալ։

«Խորապես անհանգստացնող է, որ նա շարունակում է մնալ կալանքի տակ։ Ես կոչ եմ անում նրան անհապաղ ազատ արձակել, որպեսզի նա կարողանա վերամիավորվել կնոջ և դստեր հետ»,- գրել էր Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Մաքգովերնը։

Կոնգրեսականը նշել է, որ չնայած Ֆարիդ Մեհրալիզադեն կալանավորվել է AbzasMedia-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում, հստակ նշվել է, որ նա որևէ համագործակցություն չի ունեցել այդ լրատվական կազմակերպության հետ։ Իր նամակում կոնգրեսականը շեշտել է, որ Ֆարիդը դատարանում ենթարկվել է բռնության և նվաստացման։

«Հուսով եմ, որ Ադրբեջանը կհետևի միջազգային արդար դատավարության չափանիշներին, կհանի Ֆարիդի դեմ անհիմն մեղադրանքները և անմիջապես ու անվերապահորեն ազատ կարձակի նրան»,- գրել էր կոնգրեսականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի