Տարածաշրջանային բռնությունը կարող է տարածվել դեպի Եվրոպա․ Էրդողանը՝ Մերցին

Լուրեր

08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ քննարկելու Իսրայելի և Իրանի միջև շարունակվող ռազմական գործողությունները՝ խոր մտահոգություն հայտնելով բռնության սրման հնարավոր տարածաշրջանային հետևանքների վերաբերյալ, գրում է Turkiye today-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ Էրդողանը զգուշացրել է, որ տարածաշրջանային բռնությունը կարող է տարածվել նաև Եվրոպա։

Զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելի կողմից Իրանին հարվածների հետևանքով սկսված ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար՝ նախազգուշացնելով, որ շարունակական սրացումը կարող է հանգեցնել միգրացիայի աճի և նույնիսկ՝ միջուկային արտահոսքի ռիսկերի։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Իրանի միջուկային տարաձայնությունների լուծումը պետք է տեղի ունենա դիվանագիտական ​​ուղիներով և կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին։

Նա հավելել է, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության վերականգնման ուղղությամբ, և որ այդ ջանքերը կշարունակվեն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

Հավելենք, որ ավելի վաղ Էրդողանը դատապատել էր Իրանի դեմ Իսրայելի հարձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի