Ադրբեջանում ՌԴ դեսպանը տպավորված է Ղարաբաղի «վերականգնման տեմպերից»

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Բաքուն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այց է կազմակերպել Լաչին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների պատվիրակությունը, որի կազմում են ռազմական կցորդներ և երկրում գործող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, առավոտյան ժամանել են տեղի միջազգային օդանավակայան։

100 դիվանագետներից բաղկացած պատվիրակությանն ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Այցի ընթացքում դիվանագետներին ծանոթացրել են միջազգային օդանավակայանի հնարավորություններին, նրանք շրջայց են կատարել քաղաքում, այցելել են Hoçazfilm կինոստուդիա և Yurd պատկերասրահ։

«Սա իմ երկրորդ այցն է Լաչին։ Ես այստեղ էի անցյալ տարի, և դա հրաշալի ուղևորություն էր։ Այն տեմպը, որով Ադրբեջանը վերականգնում է Ղարաբաղը, Լաչինը և այլ քաղաքներ, տպավորիչ է։ Եվ, իհարկե, այստեղ ստեղծվում են բոլոր պայմանները, որպեսզի ադրբեջանցիները ապրեն, հանգստանան և աշխատեն», – ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

Նա նշել է, որ հաճույքով է այցելում Ղարաբաղ։ «Ես եղել եմ Ֆիզուլիում, Շուշաում: Բնականաբար, հաճույքով  կայցելեմ  Ղարաբաղ և Ադրբեջանի մյուս շրջաններ»,-ասել է դեսպանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների  հրապարակած կադրերից երևում է, որ այցելուների թվում է նաև Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի