Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ «շարունակվում է Իսրայելի ագրեսիան»

Լուրեր

04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ներկայիս իրավիճակում, երբ շարունակվում է «սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան, մենք չեն ցանկանում բանակցություններ վարել», փոխանցում է Mehr գործակալությունը։

«Ամերիկացիները բազմիցս լուրջ ուղերձ են հղել լուրջ բանակցությունների համար։ Մենք ոչինչ չունենք ասելու Ամերիկային որպես այս հանցագործությունների գործընկերոջ։ Նրանք ուզում են անտարբեր տոնով ասել. «Եկեք բանակցենք»»,-ասել է Արաղչին։

Միաժամանակ նա հավելել է. «Մենք վաղը Ժնևում բանակցություններ կվարենք եվրոպական կողմերի հետ»։

Ընդգծելով, որ ոչ ոք կասկածներ չունի Իրանի հրթիռային կարողությունների վերաբերյալ, Արաղչին հայտարարել է. «Ոչ մի առողջ բանականություն թույլ չի տա մեզ բանակցել որևէ մեկի հետ մեր հրթիռային կարողությունների վերաբերյալ»։

Նա նշել է, որ եվրոպացիների հետ բանակցությունների թեման միջուկային և տարածաշրջանային հարցերն են ու հայտարարել․ «Մեր զինված ուժերի թիրախները ռազմական և տնտեսական կենտրոններն են»։

Արաղչին նաև հայտնել է, որ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի և Ալժիրի, ինչպես նաև խորհրդի որոշ այլ անդամների խնդրանքով։ Նա նաև հավելել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 13-ին պատերազմի սկսվելուց ի վեր կանգնած է երկրի զինված ուժերի կողքին։

Հիշեցնենք, որ Ժնևում Արաղչին հանդիպելու է իր ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի և ԵՄ գործընկերների հետ իրանական միջուկային ծրագիրը քննարկելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի