Գառնիկ Դանիելյանի մեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել
Հասարակություն
20.06.2025 | 10:06
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` գողության հատկանիշներով: Այս մասին Factor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Նշենք, որ պատգամավորն անձամբ էր դիմել իրավապահաներին: Նա նաև ֆեյսբուքում գրել էր, որ նախնական զննությամբ ավտոմեքենայից գողություն չի կատարվել:
Արփի Հակոբյան