Իսրայելի հատուկ ծառայությունները զբաղվում են Ալիևի և նրա ընտանիքի պաշտպանությամբ․ JAM news

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածության ֆոնին։ Տարածվող հիմնական մեղադրանքները վերաբերում են Իսրայելին Ադրբեջանի կողմից  ցուցաբերված հետախուզական ենթադրյալ աջակցությանը։ Այս մասին ասվում է JAMnews-ի անդրադարձում։

Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։ Միևնույն ժամանակ, ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին չի բացառում, որ համացանցում տարածվող տեղեկատվությունը կարող է ճշմարիտ լինել։

Իրան-Իսրայել հակամարտության սրման առաջին օրը սոցիալական ցանցերում և որոշ  լրատվամիջոցներում կրկին հայտնվեցին պնդումներ այն մասին, որ Ադրբեջանը Իսրայելին հարթակ տրամադրում է լրտեսության համար։ Այսպես, «X» հարթակում 84 հազար բաժանորդ ունեցող Israel News Pulse էջը հրապարակել էր հետևյալ հաղորդագրությունը․ «Ադրբեջան (Իրանին սահմանակից երկիր). անհրաժեշտության դեպքում Իսրայելի պետությունը կարող է օգտագործել մեր տարածքը՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար: Մենք երբեք չենք թողնի Իսրայելին միայնակ սպառնալիքի հետ, ցանկացած սցենարում մենք նրա կողքին կլինենք»:

Տարածվող պնդումների թվում է նաև կա մեղադրանք, որ Ադրբեջանը բացել է ռազմաբազաները Իսրայելի համար և իսրայելցի քաղաքացիներին ադրբեջանական անձնագրեր է տրամադրել։

Այս մեղադրանքները նաև ռեզոնանս են առաջացրել թուրքական մամուլում, և Ադրբեջանը ենթարկվել է քննադատությունների։ Մասնավորապես, Թուրքիայում Haber Global հեռուստաալիքը (ֆինանսավորվում է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից) հրապարակել է նյութեր, որոնք պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում։

Ադրբեջանցի պաշտոնյաները անմիջապես և կտրականապես հերքել են մեղադրանքները։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հունիսի 13-ին X հարթակում հրապարակված հայտարարության մեջ տեղեկատվությունը անվանել է «լիովին անհիմն և երևակայության արդյունք»։ Նա նշել է, որ այս մեղադրանքները նպատակային ապատեղեկատվական արշավի մաս են կազմում։ Նաև նկատվում է, որ պաշտոնական Բաքուն մտադիր է ամրապնդել հարաբերությունները Իրանի հետ։ Հունիսի 4-ին Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցը։

JAMnews-ին տված հարցազրույցում էմիգրանտ լրագրող Աֆղան Մուխթարլին հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գոյություն ունի խոր և բազմակողմանի համագործակցություն։

Նրա խոսքով՝ այս համագործակցությունը ընդգրկում է ոչ միայն ռազմական և տնտեսական ոլորտները, այլև հետախուզությունն ու անվտանգությունը։ Մուխթարլին նշել է, որ չնայած շարունակվող հակամարտությանը, Ադրբեջանը նավթ է արտահանում Իսրայել և մեծ քանակությամբ զենք է գնում նրանից։

«Հայտնի է, որ իսրայելական հատուկ ծառայությունները  անձամբ զբաղվում են Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի պաշտպանությամբ։ Հնարավոր է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները գործողություններ են իրականացնում Հարավային Ադրբեջանում (Իրանում Ադրբեջանի արևելյան նահանգի անվանումը), այնտեղ պահում են տեղեկատուներ և գործակալներ։ Սա հնարավոր է, քանի որ Իրանի ադրբեջանցիները ատում են այնտեղի ռեժիմը և, հավանաբար, համագործակցում են Ադրբեջանի հետ»,-ասել է լրագրողը։

Նա նշել է, որ հաշվի առնելով ադրբեջանա-իսրայելական կապերը, հնարավոր է նաև տեղեկատվության փոխանցումը Իսրայելին։

«Սակայն այս ամենը առայժմ միայն տեսություն է։ Մենք չունենք որևէ փաստ, որը կհաստատի դա»,-ասել է լրագրողը՝ հավելելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման ժամանակահատվածներում իրանական Ադրբեջանում հայտնվել են Իլհամ Ալիևի պատկերով պաստառներ, հակաիրանական և ադրբեջանամետ կարգախոսներ։

«Դա ևս պետք է հաշվի առնել։ Կատարվողը պատահական իրադարձություն չէ։ Բացի այդ՝ տարբեր եվրոպական երկրներում գտնվող ադրբեջանական սփյուռքները նույնպես հակաիրանական գործողություններ են իրականացրել»,-ասել է Մուխթարլին։

Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունը, մասնավորապես անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում, բնութագրվում է կենտրոնացվածության և ոչ թափանցիկության բարձր աստիճանով։ Սա նպաստում է երկրի մասին ենթադրյալ տեղեկատվության տարածմանը։ Բացի այդ, ռազմական և հետախուզական ոլորտներում Իսրայելի հետ անցյալում համագործակցության օրինակները հիմք են հանդիսանում նման պնդումների համար։

Լրատվամիջոցը ընդգծում է, որ Ադրբեջանը պատմական և մշակութային կապեր ունի Իրանի հետ։ Հաշվի առնելով, որ Իրանը միլիոնավոր էթնիկ ադրբեջանցիների հայրենիքն է, այս հարաբերությունները հատկապես զգայուն են։ Մյուս կողմից, Ադրբեջանը նաև սերտ տնտեսական և ռազմական համագործակցություն է հաստատել Իսրայելի հետ։ Իսրայելը Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարներից մեկն է, և էներգետիկ ոլորտում կապերը նույնպես ամուր են։

«Սակայն Իրանի կողմից Հայաստանին ցուցաբերվող բացահայտ և գաղտնի աջակցությունը պարբերաբար լարվածություն է առաջացնում Ադրբեջանի և Իրանի միջև։ Ադրբեջանը պնդում է, որ այս հավասարակշռված դիվանագիտական ​​իրավիճակում փորձում է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,- գրում է լրատվամիջոցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի