Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Սուրենավանի մանկապարտեզը ձևական աճուրդի եղանակով 2018 թվականի մարտի 5-ին օտարվել է համայնքի ղեկավարի խնամուն։ Այժմ այն Արարատ համայնքին է վերադարձվել։

«Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Սուրենավան բնակավայրին 1997 թվականին սեփականության իրավունքով փոխանցված՝ Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սուրենավան համայնքի նախկին ղեկավար Կ.Կ.-ն, մանկապարտեզի շենքի օտարման հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի ավագանու անդամներին, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, օրենքի պահանջների խախտմամբ կայացրել է ոչ իրավաչափ ակտեր: Մասնավորապես՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 22 միլիոն 248 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքը ձևական աճուրդի եղանակով 2018 թվականի մարտի 5-ին օտարվել է համայնքի ղեկավարի խնամուն, ինչի հետևանքով խախտվել են նախակրթական հաստատություն հաճախող երեխաների իրավունքներն ու օրինական շահերը:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքն օտարելու մասին որոշումը վերացնելու և գույքը համայնքի սեփականությանը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Միջնորդագրի հիման վրա՝ Արարատ համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հունիսի 18-ին գրանցվել է Արարատ համայնքի սեփականության իրավունքը:

Նշվում է, որ քրեական վարույթ նախաձեռնելու և պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայց ներկայացնելու ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: